Դադարեցվելու են Փարիզ-Մոսկվա և Մոսկվա-Երևան չվերթները
Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը հայտնում է, որ Ռուսաստանի կառավարության որոշմամբ մարտի 27-ից արտերկրի հետ բոլոր չվերթները դադարեցվում են, ինչը նշանակում է, որ դադարեցվելու են նաև Փարիզ-Մոսկվա և Մոսկվա-Երևան չվերթները։
Հայաստան վերադառնալ ցանկացող քաղաքացիները կարող են օգտվել 29.03.2020թ. նախատեսված Բելավիա ընկերության Փարիզ - Մինսկ - Երևան չվերթից։ Տոմսերի համար կարելի է դիմել Սաբերատուր ընկերությանը՝ հետևյալ կապի միջոցներով.
Էլ. փոստ [email protected]
Հեռախոս +33 6 95 10 39 27
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հրահանգել է Դաշնային օդային տրանսպորտի գործակալությանը 2020 թվականի մարտի 27-ից դադարեցնել կանոնավոր և չարտերային չվերթները, բացառությամբ ռուսների տարհանման համար նախատեսված թռիչքների։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա