Բեյրութում կորոնավիրուսից լիբանանահայ է մահացել
Լիբանանի կորոնավիրուսի ճգնաժամային շտապ օգնության մարմինը հայտնում է, որ մարտի 25-ին մահացել է Պետիկ Օղկասյանը, որը մի քանի օր առաջ Ճգնաժամային Շտաբի ցուցումով տեղափոխվել էր «Ռաֆիկ Հարիրիի» անվան հիվանդանոց։ Այս մասին գրում է «Գանձասարը»։ Նրա տունն անմիջապես ախտահանվել է։ Այժմ նրա անմիջական պարագարները պետք է տեղափոխվեն «Ռաֆիկ Հարիրիի» անվան հիվանդանոց՝ անհրաժեշտ ստուգումներ և քննության ենթարկելու համար։
«Արևելքից» տեղեկանում ենք, որ նա մահացել է Բեյրութում։ Լիբանանյան MTV Lebanon կայանը, Պետիկի մահվան լուրից մեկ ժամ անց կարճ տեղեկություն է հաղորդել, որ Պետիկ Օղկասյանը վարակված է եղել կորոնավիրուսով, որի հետևանքով մահացել է։ Նաև հաղորդվել է, որ նա տառապում էր այլ հիվանդություններով:
Կորոնավիրուսից մահացածների թիվը Լիբանանում հասել է 6-ի։
Հարակից հրապարակումներ`
- Կորոնավիրուսը և մարդու օրգանիզմը՝ բացատրական հոլովակ
- Նմուշառում է իրականացվել երեք պայմանագրային զինծառայողներից, որոնցից մեկի ընտանիքի անդամի մոտ հաստատվել է կորոնավիրուս.ՊՆ
- Արցախում կորոնավիրուսի կասկածով մեկուսացված քաղաքացիներ չկան
- Հայաստանում կորոնավիրուսից ապաքինվել է ևս երկու մարդ
- 25.03.2020. Կորոնավիրուսի հիվանդացության 265 հաստատված դեպք կա
- Լիբանանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը