Նախորդ տարիներին այս սեզոնին լոլիկի վաճառքի գինը 750 դրամ էր, իսկ այսօր՝ 1300. Էկոնոմիկայի փոխնախարար
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրված ասուլիսում էկոնոմիկայի նախարարի տեղակալներին հարց ուղղվեց, թե ճանապարհների պատճառով գյուղացին չի կարողանում իր արտադրանքն արտահանել, ի՞նչ քայլեր են արվում նրանց աջակցելու համար:
Նախարարի տեղակալ Արման Խոջոյանը նկատեց. «Ջերմատնային տնտեսությունները հարց են բարձրացնում, որ շուկաների հասանելիության խնդրի առաջ են կանգնած: Բայց մենք տեսնում ենք, որ նախորդ տարիներին այս սեզոնին լոլիկի վաճառքի գինը 750 դրամ էր, իսկ այսօր՝ 1300 է: Դա պայմանավորված է նաև նրանով, որ ինչ-որ չափով սահմանափակվել է ներկրումը: Դժգոհում են, որ արտահանումն է սահմանափակվել, բայց նաև ներկրման սահմանափակումները ստեղծում են հնարավորություն, որպեսզի մարդիկ կարողանան տեղական շուկայում իրացնեն ապրանքը»:
Էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբիրելյանը նշեց, որ ստեղծված իրավիճակում վերամշակող ընկերությունները կարող են 1.5 տարով վերցնել մինչև 1.8 մլրդ դրամի վարկերը և վերամշակեն տեղական արտադրության գյուղմթերքը:
Էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանն ասաց, որ Հայաստանում ներկրման սահմանափակումներ չկա, և այս պահին սահմանափակվել է միայն Իրանից ներկրումները, որի մասնաբաժնում գյուղմթերք չի եղել, իսկ Վրաստանի սահմանով մթերքների բեռնափոխադրումը շարունակվում է:
Անդրադառնալով գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծման գործընթացի խթանմանը՝ փոխնախարար Արման Խոջոյանը հայտարարեց, որ նրանց կողմից վարկեր վերցնելու դեպքում պետությունը 50-70 տոկոսով կհամաֆինանսավորի բանկերի ռիսկերը:
Ներկայացնելով գյուղատնտեսության ոլորտի ապահովագրման հեռանկարները՝ փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը էլ նշեց, որ այս տարի 523 ապահովագրական պայմանագիր է կնքվել և համոզմունք հայտնեց, որ հետագա տարիներին ապահովագրվող տեսակների ավելցման հաշվին այդ թվերը կբազմապատկվեն:
Փոխնախարարները նախատեսում են հասնել գյուղոլորտի ամբողջական ապահովագրման: