ԱԻՆ-ի մեկ աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել ևս 11-ը մեկուսացվել են
Կորոնավիրուսի դեմ պայաքարում ընդգրկված է նաև փրկարար ծառայության դերը: ԱԻՆ-ն աշխատում է 24 ժամյա ռեժիմով , միաժամանակ համագործակցում է այլ գերատեսչությունների հետ: Կորոնավիրուսի կանխարգելման ուղղությամբ Արտակարգ իրավիճակների նախարարության ձեռնարկված քայլերից խոսելիս ԱԻՆ փոխնախար Արմեն Հարությունյանը տեղեկացրեց, որ այս ընթացքում 500 ահազանգ են ստացվել և բոլորին ընթացք է տրվել:
«ԱԻՆ ավտոբուսներով և ԱԻՆ-ի բուժվարչությանը պատկանող շտապօգնության մեքենաներով մեկուսացվել են ընդհանուր առմամբ 400 կոնտակտավոր: Ընտանիքներին ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն: Իրականացվել են համայնքների հետ համատեղ մի շարք հանրային տարածքներում աղտահանման գործողություններ:Հանրային տարածքներում,մասնավորապես կանգառներում, վաղվանից արդեն օրը երկու անգամ կիրականացվեն ախտահանման աշխատանքներ»,- ասուլիսի ընթացքում նշեց փոխնախարարը:
Փրկարար ծառայության տնօրեն Վրեժ Գաբրիելյանն էլ անդրադառնալով ԱԻՆ աշխատակիցների անվտանգությանը, ասաց որ ամեն ինչ արվում է աշխատակիցների անվտանգությունն ապահովելու համար, քանի որ արդեն ունեն արձանագրված դեպք:
«Մեր որոշ աշխատակիցներ շփվում են վիրուսակիրների հետ և հնարավոր է վարակվեն: Նման մի դեպք ունենք: Այս պահին ունենք 11 մեկասացված կոնտակտավորներ՝ Լուսակերտի մեր մասնաճյուղում,որոնք շփվել են վարակված անձի հետ: Հիմա օրը երկու անգամաշխատակիցները ջերմաչափվում են: Հերթափոխությունների ընթացքում վարակազերծում է իրականացվում:Այսինքն՝ ամեն ինչ անում ենք մարտունակ կազմ ունենալու համար: Ունենք նաև պահուստային աշխատակիցներ, որոնք անհրաժեշտության դեպքում կփոխարինեն գործընկերներին»:
Գաբրիելյանի պարզաբանմամբ՝ հիվանդը վարակվել էր կնոջից: Իր հերթին ԱԻՆ փոխնախար Արմեն Հարությունյանն էլ ավելացրեց, որ աշխատակիցների համար կան ռիսկեր.
«Իհարկե ռիսկեր կան, սակայն կատարվում են ամեն ինչ, որպեսզի խուսափենք վարակվածների թվի ավելացումից: 15000 պաշտպանիչ միջոցներ ենք տրամադրել մեր աշխատակիցներին և համապատասխան պարագաներով ապահովելու դեպքում մենք նվազեցնում ենք ռիսկը»:
Բանախոսները նաև կոչ արեցին հանրությանը հետևել պարետատան ցուցումներին, քանի որ առանց ժողովրդի խնդիրն անլուծելի է:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան