ԱՄՆ գլխավոր վարակաբան․ Համաճարակը կարող է լինել ցիկլային բնույթի
Չորեքշաբթի ԱՄՆ կառավարության վարակիչ հիվանդությունների գերատեսչության փորձագետները նախազգուշացնում են, որ կորոնավիրուսի համաճարակը կարող է լինել ցիկլային և կրկնվել ավելի ուժեղ, եթե համապատասխան միջոցներ չձեռնարկվեն այն կանխելու համար: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
ԱՄՆ-ի ալերգիկ և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին նշում է, որ այս պարագան էլ ավելի առաջնային է դարձնում վիրուսի դեմ դեղորայքի և պատվաստանյութի պատրաստման ուղղությամբ աշխատանքները:
Այսօր աշխարհում կորոնավիրուսով տառապող մարդկանց թիվը հասել է 470 հազարի: Հիվանդության արդյունքում մահացել է 21 հազար մարդ, որոնց զգալի հատվածը տարեցներ են կամ խրոնիկ հիվանդություն ունեցող մարդիկ: Կորոնավիրուսը զգալի հարված է հասցրել գլոբալ տնտեսությանը:
Դրա տարածումը կանխելու համար շատ երկրներում իշխանությունները ստիպված դիմում են խիստ սահմանափակումների:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա