Արցախում այս տարի հիմնական պարենամթերքի տեսակների մասով կունենան ինքնաբավության բարձր մակարդակ
Արցախի տեղեկատվական շտաբը հրապարակել է տեղեկանք 2020թ. տեղական արտադրության հաշվին նվազագույն պարենային զամբյուղում ներառված որոշ պարենամթերքների ապահովվածության վերաբերյալ։
Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության տվյալներով, 2020 թվականի բերքի տակ կատարված ավելի քան 70 000 հա աշնանացանը, որից ցորեն՝ 32 500 հա, գարի 38 000 հա, ինչպես նաև նախատեսվող շուրջ 21 000 հա գարնանացանը (առանց բանջարեղենի և կարտոֆիլի) հիմք են տալիս համոզմունք հայտնել, որ հիմնական պարենամթերքի տեսակների մասով 2020 թվականի արդյունքներով ունենալու ենք ինքնաբավության բարձր մակարդակ, իսկ որոշ ապրանքների մասով ինքնաբավության շեմից կրկնակի և եռակի ավելի (աղյուսակը՝ ստորև):
Հաշվի առնելով հնդկաձավարի ինքնաբավության մակարդակի ցածր շեմը, արդեն քայլեր են ձեռնարկվել լրացուցիչ 800 հա հնդկաձավարի ցանքս կատարելու մասով, որի աշխատանքները սկսված են:
Բանջարեղենի և կարտոֆիլի ինքնաբավության շեմը բարձրացնելու նպատակով գյուղատնտեսության նախարարությունը մշակում է պետական աջակցության չափը. կարտոֆիլի դեպքում՝ 150 000 ՀՀ դրամից, իսկ բանջարեղենի դեպքում՝ 200 000 ՀՀ դրամից 300 000 ՀՀ դրամի դարձնելու նախագիծ:
Անասնաբուծական ծագման մթերքների ինքնաբավության մասով կանխատեսվում է 98%-ի շրջանակներում ինքնաբավություն:
«Հարկ է նշել, որ Արցախում բուծվող անասնագլխաքանակի համար կերային բազա ձևավորելու նպատակով մշակվող կերային մշակաբույսերի՝ եգիպտացորենի, կորնգանի, առվույտի և գարու կատարված և պլանավորվող ցանքատարածքներից միջին բերք ստանալու դեպքում ունենալու ենք 110 %-ի չափով ինքնաբավություն»,-ասված է տեղեկատվական շտաբի տարածած տեղեկանքում։
Հարակից հրապարակումներ`
- Գիտնական. Արտակարգ դրության ռեժիմից պետք է դուրս գանք յուրաքանչյուր ոլորտի խնդիրների լուծման պատրաստի փաթեթներով
- Պարենային իրավունքի մասնագետ. Կառավարությունը պետք է գնահատի պարենի պաշարներն ու լրացուցիչ ռեզերվներ ստեղծի
- Հայաստանը պարենի ինքնաբավության առումով հետընթաց է ունեցել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան