ԱՄՆ ընտրություններում հաղթելու համար Բայդենին խորհուրդ են տվել հետևել Ռեյգանի օրինակին
ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջոն Բայդենը, պնդելով, որ առաջիկա նախագահական ընտրություններում լինելու է Դեմոկրատականների թեկնածուն, ասել է, որ պետք է 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանից սովորի՝ ճգնաժամի ընթացքում քարոզարշավի մասնակցելու և հաղթանակի շանսերը մեծացնելու ձևը, գրում է lenta.ru-ն՝ հղում տալով «Politico»-ին։
Հրապարակման համաձայն, քաղաքական և տնտեսական ճգնաժամերը էական ազդեցություն են ունենում նախագահական մրցավազքի վրա, և նման պայմաններում թեկնածուների համար հատկապես կարևոր է իրենց քարոզարշավը ճիշտ կառուցելը՝ ընտրողներին առաջարկելով կոնկրետ լուծումներ երկրում իրավիճակը կարգավորելու համար:
Միևնույն ժամանակ, ներկայումս, երբ ԱՄՆ-ում ճգնաժամը սրվում է կորոնավիրուսի տարածման պատճառով, Բայդենը հնարավորություն չունի իրապես ազդել որևէ նշանակալի քաղաքական որոշման վրա, ի տարբերություն ԱՄՆ ներկայիս առաջնորդ Դոնալդ Թրամփի, ով կարող է ամրապնդել իր դիրքերը՝ պատասխանելով ներկայիս մարտահրավերներին։ Այնպես որ այս պահին ամերիկացիների մեծամասնությունը սատարում է Թրամփին՝ տեսնելով նրա ջանքերը կորոնավիրուսը դեմ պայքարում։
Ըստ հրապարակմաբ, իր օգտին շրջադարձ կատարելու համար Բայդենը պետք է ոգեշնչվի Ռեյգանի օրինակով, ով 1980-ին՝ ԱՄՆ-ում բռնկված ճգնաժամի ընթացքում պետք է մասնակցեր նախագահական մրցավազքին, այն բանից հետո, երբ 1979-ին Թեհրանում գրավել էին Ամերիկայի դեսպանատունը և տասնյակ ամերիկացիների պատանդ վերցրել։
Ճգնաժամի սկզբում ընտրողների մեծամասնությունը սատարում էր Ջիմի Քարթերին, որը այն ժամանակ պետության ղեկավարն էր, բայց մի քանի ամիս անց Ռեյգանին հաջողվեց շահել ընտրազանգվածի համակրանքը:
Ըստ «Politico»-ի, Ռեյգանը հաջողել է, քանի որ չի փորձել քաղաքական նպատակներին ծառայեցնել պատանդների իրավիճակը, և երկար ժամանակ չի քննադատել Քարթերի գործողություններն՝ ուղղված վերջիններիս ազատմանը։ Բացի այդ, նա կարողացել է համոզել ընտրողներին, որ ինքը գիտի ճգնաժամը հաղթահարելու բանաձևը, մինչդեռ արտաքին քաղաքականության և տնտեսագիտության շատ փորձագետներ չգիտեին՝ ինչ անել:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին