Բունդեսթագում ԱՄՆ-ին մեղադրել են Գերմանիան «օկուպացնելու» մեջ
Բունդեսթագի միջազգային կոմիտեի անդամ Վալդեմար Գերդը հայտարարել է, որ Գերմանիան դեռևս գտնվում է գրավյալ երկրի կարգավիճակում, քանի որ Միացյալ Նահանգները չի ցանկանում հեռացնել իր զորքերը Գերմանիայի տարածքից։ Այս մասին Գերդը ասել է «360» հեռուստաալիքի եթերում, փոխանցում է gazeta.ru-ն։
Նրա կարծիքով՝ ամերիկացիներն օգտագործում են իրենց դիրքերը՝ ուշադրություն չդարձնելով ուրիշների կարծիքին։
Խորհրդարանականը նշել է, որ ԳԴՀ իշխանությունները փորձել են հեռացնել ԱՄՆ-ի զորքերը, սակայն, եռամսյա նամակագրությունից հետո, Վաշինգտոնը պատասխանել է, որ Գերմանիայում ամերիկյան զորքերի առկայությունը պետք է դիտարկել որպես վստահության համագործակցության և բարեկամության նշան:
Գերդը կարծում է, որ ներկայումս ոչ ոք չի հեռացնի իր զորքերը այլ պետությունների տարածքից, քանի որ «աշխարհը գտնվում է ազդեցության ոլորտները վերաբաշխելու եզրին»:
Ըստ նրա, սպասել, որ ԱՄՆ-ը կհեռացնի իր զորքերը, ուղղակի անիրատեսական քայլ է. «Մենք պետք է աղոթենք, որ այդ զորքերը մնան իրենց տեղում՝ որպես պահեստազոր»։
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը