Կին ոստիկանները՝ բաժնի և բաժանմունքի պետեր
Ոստիկանապետ Արման Սարգսյանի որոշումներով, կանայք նշանակվել են ոստիկանության բաժնի պետի և բաժանմունքի պետի պաշտոններում։
Panorama.am-ին ոստիկանությունից հայտնեցին, որ ոստիկանության փոխգնդապետ Մելինե Եղշատյանը նշանակվել է ոստիկանության Գուգարքի բաժնի պետ, ոստիկանության կապիտան Ժաննա Շահնազարյանը նշանակվել է ոստիկանության Ծաղկաձորի բաժանմունքի պետ:
Նրանք այս պահին ոստիկանության մարզային վարչությունների և բաժինների ղեկավար միակ կանայք են, մյուս բոլոր բաժիններն ու բաժանմունքները ղեկավարում են տղամարդ ոստիկաններ։
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի