Հաց ու պանիր տատիկ-պապիկներին
Նոր տիպի կորոնավիրուսի հետևանքով առաջացած ճգնաժամը համախմբել է հանրությանը և արտադրողներին: Հատկապես տարեցների նկատմամբ հոգատարությունն առաջնային է դարձել:
Արևելյան հացի արտադրությամբ զբաղվող «Գոլդեն Բեյքրի» ընկերությունը, միջին արևելյան սպիտակ պանրի արտադրությամբ զբաղվող «Միլքո» ընկերությունը և վերջինիս կաթի մատակարար ձեռներեցը սոցիալական պատասխանատվության իրենց ծրագրերի շրջանակում սննդային փաթեթներ (1000 լոշիկ և 75 կգ պանրի տեսականի) են պատրաստել տարեցների համար, որոնք այս օրերին ամենամեծ ուշադրության կարիքն ունեն: Նրանք խոցելի են հիվանդության տեսակետից և տանը մնալն առավել քան այլոց համար կարևոր է, որպեսզի անվտանգ ու ավելի հեշտությամբ հաղթահարեն արտակարգ իրավիճակի ժամանակահատվածը, ուստի, ընկերությունները հոգ են տարել ամենահիմնականի` տատիկ-պապիկների սննդի մատակարարման համար: Մատակարարումը կազմակերպվում է Կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման միասնական շտաբի կողմից, և սննդի առաքումը իրականացնում է Հայկական Կարմիր Խաչը։
«Մեծապես կարևորում ենք համայնքի մաս կազմելը, հանրության կարևորագույն խնդիրների ժամանակ ամենախոցելի խավի կողքին կանգնելը։ Մեր երկիրն այսօր կորոնավիրուսի հաղթահարման խնդրի առաջ է կանգնած, ուստի պետք է օգտակար լինենք տարեցներին, հեշտ ու անվտանգ չէ իրենց դուրս գալը տանից»,- նշել է «Միլքո» ընկերության գործադիր տնօրեն Սանան Տէր Պետրոսեանը:
«Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնել համագործակցել Կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման միասնական շտաբի հետ` միասնական ու համատեղ հաղթահարելու նպատակով»,- հայտնել է «Գոլդեն Բեյքրի» ընկերության գլխավոր տնօրեն Մհեր Ծատուրեանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան