Beeline-ն աջակցում է ԱՆ կամավորներին
Հաշվի առնելով վերջին շրջանում աշխարհում տեղի ունեցող իրավիճակը` կապված COVID-19 վիրուսի տարածման հետ՝ Beeline-ն ակտիվ մասնակցում է կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարին։
Beeline-ը, աջակցելով կամավորներին, Առողջապահության նախարարությանը տրամադրում է անվճար 2000 բջջային կապի կանխավճարային համակարգի հեռախոսաքարտեր, որոնք օգտագործման համար հասանելի են մարտի 26-ից:
Ընկերությունից նաև հայտնում են, որ տրամադրվող փաթեթը կազմվել է այնպես, որ կամավորները մշտապես կապի մեջ լինեն և կարողանան արդյունավետ կազմակերպել իրենց աշխատանքը: Փաթեթները ներառում են՝
• 10 000 րոպե դեպի «Beeline» բջջային ցանց զանգերի հնարավորություն,
• 50 րոպե դեպի ՀՀ այլ օպերատորների բջջային և բոլոր ֆիքսված ցանցեր զանգերի հնարավորություն,
• 50 SMS կարճ հաղորդագրությունների հնարավորություն դեպի ՀՀ բոլոր բջջային ցանցեր,
• 5 ԳԲ ծավալով ինտերնետ,
• 5 բջջային հավելվածներ՝ առանց ինտերնետի տարիֆիկացման (FB, Messenger, WhatsApp, Telegram, Zangi)։
«Այս պահին հազարավոր կամավորներ միավորվել են մեր ժողովրդին աջակցելու ու օգնելու համար, և մենք, որպես այս երկրի մի մաս, չէինք կարող անտարբեր մնալ այս գործընթացին: Մենք ցանկանում ենք, որ միմյանց և կենտրոնի հետ կապի դուրս գալը խնդիր չլինի մեր քաջ կամավորների համար», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Ընկերությունից հիշեցնում են, որ Beeline-ն իր ֆիքսված և բջջային կապի բաժանորդների համար անվճար է դարձրել առողջապահության նախարարության թեժ գծի 8003, 010550601 և 060838300 հեռախոսահամարները։
Վարակի տարածումը կանխելու նպատակով՝ մինչև ապրիլի 1-ը փակվել են բոլոր սպասարկման գրասենյակները, առցանց սպասարկման և առաքման համար գործում է 8202 հեռախոսահամարը:
Ավելին կորոնավիրուսի հետ կապված ձեռնարկած միջոցառումների մասին կարդացեք կայքում:
Հարակից հրապարակումներ`
- Պարետի որոշման հետ կապված ժամանակավորապես դադարեցվում է Beeline-ի բոլոր սպասարկման գրասենյակների աշխատանքը
- Beeline-ի շարժական կապի բաժանորդները կարող են անվճար օգտվել մի շարք պետական կայքերից
- Beeline-ի հատուկ սակագներ ռոումինգում
- Կորոնավիրուսի հետ կապված Beeline-ը փակում է իր բոլոր գրասենյակները և երկարաձգում է վճարումները
- Beeline-ի բաժանորդները կարող են անվճար խորհրդատվություն ստանալ կորոնավիրուսի վերաբերյալ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան