Արքայազն Հարին և Մեգան Մարքլը տեղափոխվել են ԱՄՆ
Արքայազն Հարրին և նրա կինը՝ Մեգան Մարքլը Կանադայից տեղափոխվել են Միացյալ Նահանգներ: Այդ մասին հայտնում է «The Sun»- ը՝ վկայակոչելով իր աղբյուրին, փոխանցում է lenta.ru-ն։
Ըստ աղբյուրի, Հարրին ու Մեգանը Կանադայի և Միացյալ Նահանգների միջև սահմանները փակելուց առաջ մասնավոր թռիչքով մեկնել են Լոս Անջելես: Նրանք նախատեսում են բնակություն հաստատել Հոլիվուդի մերձակայքում գտնվող քաղաքներից մեկում։ Այդտեղ են ապրում Մարքլի մայրն ու ընկերներից մի քանիսը։
Աղբյուրը նշել է, որ որոշումն ինքնաբուխ չի եղել, այլ նախապես ծրագրված էր. «Նրանք հասկացել են, որ Կանադայի կյանքն իրենց համար չէ»։
Այս պահին Հարրին և Մեգանը, իրենց որդու՝ Արչիի հետ միասին, գտնվում են մեկուսացման մեջ ՝ կորոնավիրուսի բռնկման պատճառով:
Նշվում է, որ արքայական զույգը կդադարի բրիտանական թագը ներկայացնել մարտի 31-ից:
Հարակից հրապարակումներ`
- Եղիսաբեթ թագուհին ասել է, որ միշտ ուրախ կլինի արքայազն Հարրիին ու Մեգանին հետ ընդունել
- Մեգան Մարքլն ու արքայազն Հարրին կտրուկ են արտահայտվել թագուհու մասին
- Արքայազն Հարրին ու Մեգան Մարքլն ապրիլի 1-ից չեն իրականացնի թագավորական ընտանիքի պարտականությունները
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին