Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կկատարվի Հանրապետական մաղթանք
Մարտի 28-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կկատարվի Հանրապետական մաղթանք մեր հայրենիքի և ժողովրդի համար: Այս առիթով դուրս կբերվի նաև Հայոց Եկեղեցու մեծագույն սրբություններից մեր հավատքի հայր Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը։
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ արարողությունը կհեռարձակվի ժամը 18։00-ին Հայաստանի Հանրային հեռուստաընկերության 1-ին ալիքով և «Շողակաթ» հեռուստաընկերությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Շաբաթ օրը Լուսավորիչ Հայրապետի Սրբազան Աջը դուրս կբերվի
- Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հորդորը ՝ կորոնավիրուսի առնչությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա