ԱՄՆ-ն աշխարհում առաջին տեղն է գրավել COVID-19 դեպքերի քանակով. Ինտերֆաքս
Միացյալ Նահանգներում հայտնաբերվել է COVID-19 կորոնավիրուսի վարակի 83.507 դեպք`ավելին, քան Չինաստանում կամ Իտալիայում, ըստ Ինտերֆաքսի՝ հաղորդում է Ջոն Հոփկինսի համալսարանը:
Ժամը 3: 00-ի դրությամբ ՉԺՀ-ում 81,782 դեպք է հաստատվել , Իտալիայում`80.589 դեպք:
Հիվանդության զոհերի թվով Իտալիան դեռ առաջին տեղում է, այնտեղ մահացել է 8,215 հիվանդ: Երկրորդ տեղում Իսպանիան է՝ 4,365 մահվան դեպքով, այստեղ կա 57,786 վարակված: Չինաստանում 3291 մարդ է մահացել, իսկ ԱՄՆ-ում՝ 1,209 -ը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, տեղեկացնելով համաճարակի վերաբերյալ ՉԺՀ ներկայացուցչի հետ ունեցած իր զրույցի մասին, կարծիք է հայտնել, որ երկրում հայտնաբերված դեպքերի մեծ քանակը կապված է զանգվածային թեստավորումներով:
Միևնույն ժամանակ նա կասկած է հայտնել Չինաստանի իշխանությունների տրամադրած կորոնավիրուսի դեպքերի քանակի պաշտոնական վիճակագրությանը վերաբերյալ:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան