Արսեն Թորոսյանը հաստատեց՝ կորոնավիրուսով վարակված երկու ամսական երեխա կա
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հաստատեց, որ կորոնավիրուսով վարակված երկու ամսական երեխա կա։ Նրա մայրը ևս հիվանդ է։ Երեխայի մոտ ախտանշաններ չկան։
Նախարարն ուղիղ եթերում ասաց, որ երեկ ասուլիսի ընթացքում, երբ լրագրողներն իրեն հարց էին տվել, նրան այդ փաստը հայտնի չէր։
«Մայրիկն է երկու օր ջերմել, բայց հիմա նա էլ տաքություն չունի, երկուսն էլ գտնվում են հիվանդացում, բժիշկների հսկողության տակ։ Հույս ունեմ, նրանք էլ ժամանակի լրանալուն պես բացասական արդյունքով դուրս կգրվեն հիվանդանոցից»,- ասաց նախարարը։
Թորոսյանը ցավակցեց հիվանդության հետևանքով մահացածի հարազատներին, ընտանիքի անդամներին, ասաց՝ այդ դեպքը ցույց է տալիս, որ հատկապես կարևոր է տարեց ու քրոնիկական հիվանդություններ ունեցող քաղաքացիների պաշտպանությունը։
Նա կոչ արեց հատուկ ուշադրություն դարձնել նրանց՝ վարակվելուց զերծ պահելու համար։
Երկվա ընթացքում 40 քաղաքացի դուրս է եկել մեկուսացումից, նրանց թեստերը եղել են բացասական։
«Ուզում եմ տեղեկացնել, որ այսօր տասը կրկնակի բացասական արդյունքեր ունեցող մարդիկ դուրս են գրվելու հիվանդանոցից, փաստացի կարող ենք ասել, որ ունենք ևս տասը քաղաքացի, գումարային ունենք 28 բուժված քաղաքացի։ Պացիենտների վիճակի մասին կարող եմ ասել, որ ունենք մեկ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի, նրա վիճակի ոչ վատթարացում կա, ոչ բարելավում։ Ունենք մեկ քաղաքացի, ում վիճակը գնահատվում է ծանր, մյուսների կյանքին այս պահին կարող ենք ասել, որ վտանգ չի սպառնում»,- ասաց Թորոսյանը՝ ավելացնելով, որ բազմաթիվ պացիենտների մոտ հիվանդությունն ընթանում է առանց որևէ ախտանիշի, նրանք պարզապես մեկուսացման մեջ են հիվանդանոցներում կամ հյուրանոցներում։
Հարակից հրապարակումներ`
- Թորոսյան. Ասել, որ այս կամ այն դեղը ուղիղ բուժում է կորոնավիրուսը, դեռ չենք կարող
- 26.03.2020. Կորոնավիրուսի հիվանդացության 290 հաստատված դեպք կա
- 25.03.2020. Կորոնավիրուսի հիվանդացության 265 հաստատված դեպք կա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան