Դեսպանությունը կազմակերպել է Վրաստանում գտնվող ՀՀ քաղաքացիների հերթական խմբի մեկնումը
Մարտի 27-ին Վրաստանում ՀՀ դեսպանությունը կազմակերպել է Վրաստանում գտնվող և Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների հերթական խմբի մեկնումը Հայաստան։ Դեսպանությունից հայտնում են, որ վրացական կողմի հետ բանակցությունների արդյունքում ստացած հատուկ թույլտվությամբ և Մառնեուլիի շրջանում տրված միջանցքով, պարեկային ոստիկանության ուղեկցությամբ, դեսպանությունն իրականացրել է ՀՀ 23 քաղաքացիների մեկնումը հայրենիք։
Դեսպանությունը հոգացել է, որ քաղաքացիները տեղափոխվեն մինչև Երևան։
Տեղեկացնենք, որ Վրաստանի Մառնեուլիի և Բոլնիսիի շրջաններում խիստ կարանտինային ռեժիմ մտցնելու պատճառով փակ է դեպի Սադախլոյի անցակետ քաղաքացիների տեղաշարժը (սահմանափակումը չի վերաբերում բեռնատարներին)։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 81-ի, արդեն բուժվել է 13 մարդ
- Վրաստանում գտնվող շուրջ երեք տասնյակ ՀՀ քաղաքացիներ գալիս են Հայաստան
- Մառնեուլիում և Բոլնիսիում կարանտինային ռեժիմ մտցնելու պատճառով փակ է դեպի Սադախլոյի անցակետ քաղաքացիների տեղաշարժը
- Քաղաքացիների համար վրաց-հայկական անցակետերից կաշխատի միայն Սադախլոյինը
- Կորոնավիրուսով պայմանավորված՝ Վրաստանը ինտենսիվ ստուգումներ է իրականացնում նաև Սադախլոյի անցակետում
- Բագրատաշեն-Սադախլո անցակետում հերթ է