Ժամանակավորապես կարգելվի մուտքն Արցախ
ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված՝ կորոնավիրուսային համավարակի կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունավետության ապահովման նպատակով՝ ՀՀ ճանապարհային ոստիկանության և տարածքային ստորաբաժանումների ուժերով Արցախի Հանրապետություն տանող ճանապարհներին (Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհ, Տեղ և Սյունիք գյուղերից դեպի Արցախ սահմանային հատված) անհապաղ նշանակվելու են կայուն պահակետեր՝ ժամանակավորապես արգելելով բոլոր անձանց մուտքն Արցախի Հանրապետություն:
Բացառություն կարվի.
- Արցախի Հանրապետությունում հաշվառում ունեցող անձանց,
- բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների՝ այդ թվում բեռնատարների համար՝ անկախ բեռնվածությունից, իսկ մարդատար մեքենաներին՝ պարտադիր բեռնված լինելու պարագայում,
- Արցախում կայանալիք ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող անձանց և լրագրողների համար՝ համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ԱՆ-ն հորդորում է բնակչությանը՝ բուժհաստատություններ դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում
- Այս ընտրություններով է կանխորոշվում և՛ Արցախի, և՛ Հայաստանի անվտանգությունը.Դավիթ Շահնազարյան
- COVID-19-ի տարածումը կանխարգելելու միջոցառումներ՝ Արցախի սահմանային հսկիչ անցակետերում
- ԿԸՀ նախագահ. Հավատարմագրվել են ռեկորդային թվով դիտորդներ՝ Արցախի ընտրությունների դիտարկման առաքելությամբ
- Արցախում հանրային իշխանության մարմինների գործունեության սահմանափակումներ են սահմանվել
- Արցախում կորոնավիրուսի կասկածով մեկուսացված քաղաքացիներ չկան
- Արցախում կձևավորվի հնարավոր տնտեսական ռիսկերը գնահատող աշխատանքային խումբ
- Արցախում հորդորում են առաջիկա օրերին զերծ մնալ Հայաստան մեկնելուց
- Արցախի կառավարությունը միջոցներ է ձեռնարկել անհրաժեշտ բժշկական ապրանքների պահուստը համալրելու համար
- Ընտրություններն Արցախում. Առաջատար է դարձել Բալասանյանը, երկրորդը Հարությունյանն է
- Այս պահին Արցախում համապատասխան բուժհաստատությունում 3 մեկուսացված քաղաքացիներ կան
- Արցախի դատախազությունը ընտրական խախտումների վերաբերյալ 19 հաղորդում է ստացել
- Արցախում դասերը կհետաձգվեն մինչև ապրիլի 14-ը
- Արցախում ակտիվ աշխատանքներ են ընթանում ընդդեմ կորոնավիրուսի
- Արցախում ձևավորվել է նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին