Փաստաթուղթ. Մասիս Մաիլյանին իրոք արգելված է մուտքը ՌԴ
Տելեգրամի «Ереванская телебашня» ալիքը հրապարակել է մի փաստաթուղթ, որը վկայում է Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի՝ ՌԴ մուտքի արգելքի սահմանումը։ Այս մասին գրում է Նյուզ.ամ կայքը։
Փաստաթղթից պարզ է դառնում, որ Մասիս Մայիլյանի մուտքը ՌԴ արգելված է 2020 թվականի մարտի 11-ից, և արգելափակված է մնալու 5 տարի ժամկետով՝ մինչև 2025 թվականի մարտի 11-ը։
Արգելանքի որոշումը կայացվել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) կողմից, իսկ պատճառը նշվել է որ Մասիս Մայիլյանը ներկայացնում է սպառնալիք Ռուսաստանի ազգային անվտանգությանը։
Աղբյուրը նաև ուշադրության է հրավիրում այն փաստին, որ որոշման մեջ նշված անձնագրի սերիան դիվանագիտական է։
Հարակից հրապարակումներ`
- Մալյան. Սորոսականները համախմբվել են Մասիսի Մայիլյանի շուրջ
- ՔՈ-ի ներկայացուցիչները հանդիպել են Մասիս Մայիլյանի հետ
- Գեղամ Նազարյան. Մասիս Մայիլյանը դուրս մնաց ընտրապայքարից
- Մասիս Մայիլյան. Ստիպված եմ հիասթափեցնել
- Մասիս Մայիլյան. Ես որոշել եմ առաջադրել իմ թեկնածությունը