Քաղաքական 16:23 27/03/2020 Արցախ

Արցախի նախագահական ընտրությունները հետաձգելն անհրաժեշտություն է. Արամ Սարգսյան

«Արցախում ևս պետք է արտակարգ իրավիճակ հայտարարվի, որովհետև եթե Հայաստանում դա գործում է, Արցախում ևս պետք է լինի»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը՝ անդրադառնալով Արցախում մարտի 31-ին անցկացվելիք նախագահական  ընտրություններին։

Սարգսյանը նշեց՝ իր համար անհասկանալի է, ինչու են համառորեն ցանկանում հիմա անցկացնել Արցախի նախագահական ընտրությունները։

«Եթե Հայաստանի իշխանությունների համար կենսական նշանակություն ունեցող սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն հետաձգվեց, ապա ինչու չի կարելի հետաձգել նաև Արցախի նախագահական ընտրությունները, հատկապես, որ այնտեղ վիրուսի տարածման վտանգ ևս կա։ Ընտրությունների օրինական լինելու համար այնտեղ պետք է լինեն միջազգային դիտորդներ, իսկ եթե նրանք լինեն, ապա որևէ երաշխիք չկա, որ Արցախում չի տարածվի կորոնավիրուսը։ Եվ եթե ընտրությունների երկրորդ փուլ լինի, իսկ դա ամենայն հավանականությամբ կլինի, ապա այդ գործընթացը ևս երկու շաբաթ կձգվի»,- նշեց Սարգսյանը։

Ըստ նրա, Հայաստանի և Արցախի իշխանությունները, չգիտես ինչու, շահագրգռված են Արցախում ընտրությունների անցկացմամբ։ Սարգսյանի համար անհասկանալի է նաև Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանի կեցվածքը, քանի որ ինքը բոլոր հնարավորություններն ունի երկիրը առնվազն 6 ամիս կառավարելու.

«Իսկ դա անհրաժեշտ է, որ այս պանդեմիան մասամբ վերանա։ Բացի այն, որ վարակի տարածման վտանգ կա, հնարավոր է նաև, որ ընտրապայքարում լարվածությունը սրվի և ընտրությունների երկրորդ փուլ լինի։ Դա սովորական ընտրական մթնոլորտ է, երբ մրցակիցներն իրենց շահերն են առաջ մղում և շփվում բնակչության հետ։ Եվ հատկապես, Արցախում չկա լաբորատորիա, և պարզ չէ՝ թեստավորում եղել է, թե ոչ։ Ես վստահ եմ՝ ընտրությունները չհետաձգելը քաղաքական դրդապատճառ ունի»։

Սարգսյանը վստահեցրեց՝  Արցախի նախագահական ընտրությունները հետաձգելն անհրաժեշտություն է։ Նրա խոսքով, եթե անգամ լաբորատորիաներ լինեին Արցախում, ապա այդ դեպքում էլ պետք է ընտրությունները հետաձգվեին, քանի որ խոսքը ոչ միայն նախագահական, այլ նաև խորհրդարանական ընտրությունների մասին է։

«Եթե ոչ, ապա իշխանություններն ի՞նչ պատասխան են տալու, երբ վարակը տարածվի նաև Արցախում, այն էլ պայմաններում, որ Ադրբեջանն ամեն պահ սպասում է Արցախում ֆորս մաժորային իրավիճակ լինելուն»,- շեշտեց Սարգսյանը։

«Ռեֆորմիստներ» կուսակցության հիմադիր Վահան Բաբայանն էլ նշեց, որ Արցախի նախագահի թեկնածուները նույն համառությունն են ցուցաբերում, ինչ Հայաստնի իշխանությունը՝ նախքան արտակարգ դրության ռեժիմի հաստատումը։

«Չի բացառվում, որ Բակո Սահակյանն էլ նույն համառությամբ ցանկանում է պահպանել հասարակական կայունությունը, և մտահոգություն ունի պահպանել ընտրական պրոցեսը։ Բայց այդ պրոցեսը շատ վտանգավոր է վիրուսի տարածման տեսնկյունից։ Սա քաղաքական խնդիր չէ, քանի որ Արցախը փոքր պետություն է, և իրեն միջազգային կառույցներից չեն կարող որևէ բան պարտադրել։ Եվ Հայաստանի իշխանությունը՝ որպես Արցախի անվտանգության երաշխավոր, պարտավոր էր այնտեղ լաբորատորիաներ կառուցել։ Հունվար ամսից ի վեր դժվար չէր Արցախում մեկ հակահամաճարակային կենտրոն կառուցելը, դա չարեցին, հիմա էլ չեն անում։ Հիմա դրա համար, այս ամենը հաշվի առնելով, այո, Արցախում պետք է արտակարգ դրություն հայտարարվի»,- ասաց Բաբայանը։

Արամ Սարգսյանն էլ վստահեցրեց՝ հերոսաբար հայտարարողները, որ Արցախում որևէ խնդիր չկա և պետք է ընտրություններն անցկացվեն, պատասխան են տալու. «Զգուշացնում եմ, պատախան եք տալու։ Սա լուրջ խնդիր է, եթե ամբողջ աշխարհն է այսքան մտահոգված, բոլորը մեկուսանում են, գլուխ գովել, որ Արցախում վիրուս չկա, նորմալ չէ։ Ի՞նչ պատահեց, հիմա էս մեր կղզյա՞կն է մնացել հպարտ։ Արցախին վտանգի տակ դնողն իսկապես կլինի ամենամեծ հանցագործը»։

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}