Իրանում կորոնավիրուսի համար թեստավորվել է ավելի քան 50 միլիոն մարդ․ Irna
Իրանի առողջապահության փոխնախարար Ալիռեզա Ռեյիսին ասել է, որ ավելի քան 50 միլիոն իրանցիներ հետազոտվել են՝ որպես կորոնավիրուսային վարակի հայտնաբերման ծրագրի մաս: Այս մասին գրում է Irna գործակալությունը։
«Ծրագրի ստեղծումից ի վեր սքրինինգ է անցել ավելի քան 50 միլիոն մարդ»,- ասել է Ռեյիսին:
Ավելի վաղ՝ մարտի 25-ին, Իրանի առողջապահության նախարար Սաիդ Նամակին հայտարարել է ավելի քան 47,5 միլիոն իրանցիների ստուգման մասին։
Մարտի 26-ի վերջին տվյալների համաձայն, Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 29406 մարդու, որոնցից 2,234-ը մահացել են: Արձանագրվել է վարակվածների շրջանում վերականգնման 10457 դեպք:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան