Լուկաշենկո. Բելառուսը չի դադարեցնի Հաղթանակի 75-ամյակի տոնակատարությունը
Բելառուսը չի պլանավորում չեղարկել տոնակատարությունները` ի պատիվ Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 75-ամյակի: Այս մասին մարտի 27-ին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ «Белгипс» ԲԲԸ-ի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ:
Լուկաշենկոն ասել է, որ երկրում շարունակվում է բոլոր տոնական միջոցառումների նախապատրաստական աշխատանքները Հաղթանակի օրվա կապակցությամբ:
Լուկաշենկոն նաև մեկնաբանել է մայիսի 9-ին Մոսկվա այցը՝ Հաղթանակի օրվա առիթով:
«Եթե Բելառուսից ոչ ոք Մոսկվա չգա, ապա ով կգնա», - ասել է Լուկաշենկոն, հավելելով, որ Ռուսաստանում իրավիճակը կարող է փոխվել, և միջոցառումները կարող են չեղարկվել:
Ինչպես հաղորդում է REGNUM-ը, մարտի 27-ի դրությամբ Բելառուսում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվն աճել է մինչև 94 մարդու:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան