Հակոբ Ղազանչյան. Գիտեմ՝ որքան եք կարոտում գրիմանոցները, կուլիսները, բեմն ու հանդիսատեսին
Այսօր աշխարհում նշվում է Թատրոնի միջազգային օրը։ Այն նշվում է 1961 թվականից, երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Միջազգային թատրոնի ինստիտուտը մարտի 27-ը հռչակեց Թատրոնի միջազգային օր: Առաջին տարին այս տոնը նշել են միայն Ֆրանսիայում, ապա տարածվել է ամբողջ աշխարհում: Այնուհետև տոնը դարձել է ավանդական ու նշվում է աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում նաև Հայաստանում:
Հայաստանի Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանն օրվա առիթով շնորհավորական ուղերձ է հղել թատերական գործիչներին։ Նա նշել է, որ Թատրոնի միջազգային օրն այս տարի համընկավ քաղաքակիրթ աշխարհին հասած դժվարին ժամանակաշրջանի հետ։
«Գիտեմ՝ որքան եք կարոտում գրիմանոցներն ու կուլիսները, որքան եք կարոտում բեմն ու ձեր սիրելի հանդիսատեսին... Բայց նաև գիտեմ, թե որքան եք գիտակցում ժամանակի հրամայականներն ու պահանջները, գիտակցում, որ այսօր առավել քան երբեք, պետք է լինենք միասնական։ Միայն այդ պարագայում մենք կդիմակայենք ժամանակի փորձություններն ու մարտահրավերները, չենք կորցնի հավատը վաղվա օրվա հանդեպ։ ...
Կասկած անգամ չունեմ, որ շատ մոտ ապագայում մենք մեծ շուքով կնշենք Թատրոնի միջազգային օրը»,- մասնավորապես նշված է Հ.Ղազանչյանի ուղերձում։
Հիշեցնենք, որ այսօր Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում պետք է կայանար ՀԹԳՄ «ԱՐՏԱՎԱԶԴ» ամենամյա մրցանակաբաշխությունը, որն այս տարի նվիրված է ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանի հիշատակին։ Թատերական գործիչների միությունից հայտնել են, որ հաշվի առնելով առկա իրավիճակը՝ ամենամյա «Արտավազդ» մրցանակաբաշխությունը հետաձգվում է:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ մշակութային կյանքը տեղափոխվում է առցանց տիրույթ.ԿԳՄՍՆ
- Կաննի փառատոնը հետաձգվել է
- Արցախում չեղարկվում են մասսայական մշակութային միջոցառումները
- Հայաստանի պետական կամերային նվագախումբը չի մասնակցի «Ալ Բուստան» փառատոնին
- Երևանյան մշակութային օջախները հետաձգում են միջոցառումները
- «Արտավազդի» ներկայացված աշխատանքները
- «Արտավազդ» մրցանակաբաշխությունը կնվիրվի ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանի հիշատակին
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա