Մակրոնը ԵՄ-ին նախազգուշացնում է Շենգեն գոտու փլուզման վտանգի մասին՝ կորոնավիրուսով պայմանավորված
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախազգուշացրել է ԵՄ իր գործընկերներին, որ Շենգենյան տարածքը կարող է փլուզվել, եթե ԵՄ երկրները համերաշխություն չցուցաբերեն կորոնավիրուսի համաճարակի պայմաններում: Այս մասին գրում է Tass-ը՝ հղում անելով Reuters-ին։
«Եվրոպական նախագծի գոյատևումը վտանգված է։ Ռիսկը, որի առաջ մենք կանգնած ենք, Շենգենյան գոտու ավարտն է», - մեջբերել է Մակրոնին աղբյուրը՝ հինգշաբթի երեկոյան ԵՄ գագաթնաժողովի ընթացքում, որը տեղի է ունեցել վիդեոկոնֆերանսի ձևաչափով:
Ֆրանսիայում, ըստ երկրի առողջապահության վարչության տվյալների, կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվը հասել է գրեթե 30 հազարի, մոտ 1700 մարդ մահացել է կորոնավիրուսով առաջացած բարդությունների հետևանքով: