Վիվա-ՄՏՍ-ն աջակցում է Պոլիտեխնիկի կողմից ստեղծված հայկական առաջին համալսարանական առցանց կրթական հարթակին
Մարտի 23-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում գործարկվել է Հայկական առաջին համալսարանական առցանց կրթական հարթակը։ Ինչպես հաղորդում է Պոլիտեխնիկական համալսարանի պրոռեկտոր, աշխատակազմի ղեկավար Գոռ Վարդանյանը, դեռևս մարտի 13-ին, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ղեկավարությունը, ի դեմս ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանի, որոշում է կայացրել արագացնել առցանց ուսուցման գործիքների ստեղծման և ներդրման աշխատանքները։
«Արտակարգ դրությամբ պայմանավորված Պոլիտեխնիկում ձևավորվել է աշխատանքային խումբ, որը կարճ ժամանակում ապահովեց հեռավար կրթության համար անհրաժեշտ նյութերի թվայնացման և առցանց ուսուցման հարթակի ծրագրային աշխատանքի համակարգումը»,-նշում է Գոռ Վարդանյանը։
Պրոռեկտորի խոսքով այժմ տեսաձայնագրվել է ավելի քան 100 դասախոսություն, հավաքագրվել է ավելի քան 1000 ուսումնական նյութ, որպեսզի Պոլիտեխնիկի սաները միասնական ձևաչափով անցնեն առցանց ուսուցման։
«Այս ողջ նյութերի, այդ թվում՝ դասախոսների, ուսանողների, ուսուցիչների, աշակերտների և ղեկավարության կապի, որպես նոր ծրագրային հարթակի բուն աշխատանքները մեկնարկել էր դեռևս մինչև ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելը Պոլիտեխնիկի «Սևունի | Sevuni» աշխատանքային խմբի կողմից։ Վերջինս հարթակը բրենդավորել է iUniversity անվամբ՝ իրականացնելով ողջ աշխատանքները»,-նշում է Գոռ Վարդանյանը։
Ինչպես ուղիղ միացման ընթացքում նշվել էր, iUniversity հարթակը հնարավորություն է տալիս ցանկացած ուսումնական հաստատության գրանցել իր դասախոսներին, ուսանողներին, ուսուցիչներին, աշակերտներին և ղեկավարությանը, յուրաքանչյուր խմբի, դասարանի համար ստեղծել առարկաների ցանկ, ստեղծել տնային աշխատանքներ, առցանց քննություն անցկացնել, ներբեռնել ուսումնական նյութեր, ստեղծել գրադարան, ներբեռնել տեսա-դասախոսություններ, ուսանողների, աշակերտների կողմից հարցեր ուղղել դասախոսներին, ուսուցիչներին, ունենալ առարկայի քննարկման միջավայր և գնահատել։
Հաշվի առնելով ՀՀ-ում ստեղծված իրավիճակը, Վիվա-ՄՏՍ ընկերությունը տրամադրում է ինտերնետի հասանելիություն առանց հավելյալ վճարի՝ իր ծառայություններից օգտվող ուսանողներին և աշակերտներին՝ հայկական առաջին առցանց ուսուցման iUniversity հարթակից օգտվելու համար։
Ընկերությունից տեղեկացնում են, որ Վիվա-ՄՏՍ-ի բջջային ցանցի բաժանորդների համար iUniversity հարթակից օգտվելիս՝ օգտագործած ինտերնետի ՄԲ համար տարիֆիկացում չի կիրառվի:
«Պոլիտեխնիկը իր խորին շնորհակալությունն է հայտնում Վիվա-ՄՏՍ ընկերությանը՝ ի դեմս գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի, այս կարևոր պահին Պոլիտեխնիկական համալսարանի ուսանողներին աջակցելու համար»,-նշել է ՀԱՊՀ պրոռեկտոր, աշխատակազմի ղեկավար Գոռ Վարդանյանը։
iUniversity հարթակը ընդարձակ և ճկուն գործիքների հնարավորությամբ, օգտագործման պարզությամբ, ինչպես նաև ըստ կրթական աստիճանների, որպես առանձին առցանց կրթական միջավայրերի օգտագործման հնարավորությամբ՝ համալսարանների, դպրոցների, քոլեջների (միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների) հարթակ է, որը կարող է դառնալ էլեկտրոնային միասնական կրթական ցանց։
Հարակից հրապարակումներ`
- Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». շարունակեք օգտվել ծառայություններից՝ այժմ արդեն մինչև 1000 Դ չափով
- Վիվա-ՄՏՍ-ը գործարկել է շարժական սպասարկման կենտրոններ Երևանում, մարզերում գործում է սպասարկման 7 կենտրոն
- Վիվա-ՄՏՍ-ը Երևանում գործարկում է առաքումների համար նախատեսված՝ հատուկ կահավորված շրջիկ սպասարկման կենտրոն
- Վիվա-ՄՏՍ-ն անցել է գործունեության արտակարգ ռեժիմի. մարտի 17-ից սպասարկման կենտրոնները ժամանակավորապես չեն գործելու
- Վիվա-ՄՏՍ-ում «Samsung Galaxy»-ի մի շարք մոդելներ գնելիս՝ 100 ԳԲ ինտերնետ և «Y» սակագնային պլան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին