Ֆրանսիայում կորոնավիրուսից 16-ամյա աղջիկ է մահացել․ BMF TV
Ֆրանսիայի Իլ-դե-Ֆրանսում նախօրեի երեկոյան կորոնավիրուսից մահացել է 16-ամյա մի աղջիկ, այս մասին հայտնել է առողջապահության գլխավոր տնօրենը։ Աղջիկը Ֆրանսիայում այս տարիքի առաջին հայտնի զոհն է: Այս մասին գրում է BMF TV-ն։
Ինչ վերաբերում է աղջկա ընդհանուր առողջությանը մահից առաջ, առողջապահության տնօրենն իր խոսքի ընթացքում ասել է, որ որևէ մանրամասնություն չունի նախորդ պաթոլոգիաների վերաբերյալ:
Համաճարակի սկսվելուց ի վեր Ֆրանսիայի հիվանդանոցներում կորոնավիրուսից մահացել է 1.696 մարդ, 24 ժամում ևս 365 մարդ։ Այժմ գրանցված է վարակի 29155 դեպք։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին