Ֆրանսիան հաստատեց հիդրօքսիքլորոքինը՝ կորոնավիրուսի դեպքերի բուժման համար․ L’express
Կորոնավիրուսի բուժման համար հիդրօքսիքլորոքին դեղամիջոցը կարող է նշանակվել ու օգտագործվել։ Այս մասին հրամանը հաստատվեց նախօրեին։ Այս մասին գրում է L’express-ը։
Հիդրօքսիքլորոքինի օգտագործումը պաշտպանող, Մարսելի համալսարանական հիվանդանոցի պրոֆեսոր Դիդիե Ռաուլտը, որը հետազոտություն էր կատարել 24 հիվանդների մասնակցությամբ ու պարզել դեղամիջոցի օգտակարությունը, շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի առողջապահության նախարար Օլիվիե Վերանին՝ «լսելու համար»։
Հրամանագրով արգելվում է նաև Ֆրանսիայում արտադրվող Plaquenil դեղամիջոցի, որը առևտրային անվանում է, արտահանումը։ Նշենք, որ ի սկզբանե քլորոքինն օգտագործվում է մալարիայի բուժման մեջ:
Հիդրօքսիքլորոքինի կիրառումը գիտական համայնքում միանշանակ չի ընդունվում, կան հակասություններ։ Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս պաշտպանում է այս դեղամիջոցի օգտագործումը կորոնավիրուսի բուժման համար։
Նախօրեին ՀՀ առողջապահության նախարարը ևս հայտնեց, որ արդեն 3 օր է, որ պացիենտներին բուժում են հիդրօքսիքլորոքինով։
Հարակից հրապարակումներ`
- RTL. Կորոնավիրուսով վարակված հայամետ ֆրանսիացի պատգամավոր Վալերի Բուայեն բուժվում է քլորոքին դեղամիջոցով
- Ֆրանսիայում հաջողությամբ փորձարկվել է կորոնավիրուսի դեմ պայքարող դեղամիջոցը