Տնտեսություն 12:22 27/03/2020 Հայաստան

Այսօր ցորենի սերմացու չկա, որ գյուղացին ցանի. Բերբերյան

«Կառավարության շատ անդամներ կողմ են, որ գյուղատնտեսության նախարարությունը վերականգնվի, կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանն էլ է եկել այն գաղափարին, որ նախարարությունը փակելը մեծագույն սխալ էր»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ ղեկավար Հրաչ Բերբերյանը։

Անդրադառնալով վարչապետ Փաշինյանի օրերս արած հայտարարությանը, թե գյուղատնտեսությանը պետք է խթանել և այն դարձնել տնտեսության կարևորագույն ոլորտներից մեկը՝ Բերբերյանը նշեց, որ այդ հայտարարությունը լույս է թունելի վերջում։

«Բայց պարզ չի՝ հացազգիների աճը խթանելու ենք, թե չէ, կամ որ կուլտուրաների արտահանումն ենք խթանելու։ Թե կֆինանսավորվի տրանսպորտային մի կազմակերպություն, որ գյուղամթերք է արտահանում։ Կամ եթե մի պահածոյագործի են ֆինանսավորելու, դա գյուղատնտեսության խթանում չի։ Իսկ բանկերը կգնան դրան, և ոչ թե գյուղացուն կֆինանսավորեն, այլ որոշ կազմակերպությունների։ Էլ չեմ ասում էն բանկային խայտառակ ցուցակները, որոնցով որոշվում է՝ որ գյուղացուն վարկ տալ, որին՝ չտալ»,- նշեց Բերբերյանը։

Նա տեղեկացրեց, որ իրենք դժգոհ են էկոնոմիկայի նախարարի առաջարկից՝ աջակցություն կստանան կոոպերացիաները. «Ինչո՞ւ կոոպերացիա, ֆերմերային միավորումներ թող լինեին։ Իսկ այս դեպքում ֆերմերային միավորումը եթե գնա ու ներկայացնի իր ծրագիրը, որ, օրինակ, ուզում է ցորենի սերմ ներկրել, պիտի ասեն, կոոպերացիա դարձեք, որ ֆինանսավորեմ։ Իսկ հիմա էլի կոոպերացիաներ կստեղծվեն, գումարը կստանան ու կանհետանան, կլուծարվեն, բայց էֆեկտիվ աշխատանք չեն ունենա։ Դրա համար եմ ասում՝ մասնագետներ են պետք, իսկ այսօր մեր կառավարությունը մասնագետներ չունի։ Վարչապետի կողքին պտտվողները ընդամենը դատարկագլուխներ են»։

Ըստ բանախոսի, արտակարգ իրավիճակը ցույց տվեց՝ ինչ կարևորություն ունի գյուղատնտեսությունը երկրի համար, քանի որ բոլորն էլ ուտել ուզում են։

Նա նշեց, որ նախորդ տարի կարտոֆիլի ցանքատարածքները 30%-ով պակասել են, իսկ այս տարի դրությունն ավելի ծանր է։

«2019 թվականին ԱԺ-ն՝ Սևանի դատարանը փակող պատգամավորի անձնական բիզնեսը խթանելու համար, որոշել է գարու, ցորենի և կարտոֆիլի սերմ ներկրող ֆերմերային ասոցիացիաների փոխարեն առևտրային կազմակերպություններին ԱԱՀ-ից ազատել։ Առաջ ֆերմերին էին ազատում այս հարկից, քանի որ նա սերմը բերում էր իր համար, այլ ոչ վաճառքի, իսկ հիմա առևտրային կազմակերպություններին են ազատում, և երբ ֆերմերը մտնում է մաքսատուն, իրեն ասում են՝ դու իրավունք չունես ապրանքը մաքսազերծելու, ասում են՝ գնա առևտրային կազմակերպություն դարձի, արի։ Ֆերմերն էլ գնում է, դառնում առևտրային կազմակերպություն, հարկայինն էլ գալիս է 27% հարկ դնում ֆերմերի վզին։ Այդ օրենքով ազատ մրցակցությունը շպրտել են դուրս, մտցրել են մոնոպոլ կաղապար, որ մենակ իրենք ներկրեն»,- ներկայացրեց Բերբերյանը։

Նա տեղեկացրեց, որ 2019 թվականի հունիսի 25-ի ԱԺ գաղտնի ընդունած օրենքի համար դատարան է դիմելու՝ պաշտոնեական դիրքի չարաշահման հոդվածով.

«Տեսեք, մի կողմից կառավարությունը փորձում է բաց, թափանցիկ քաղաքականություն վարել, մյուս կողմից էլ իշխանական կուսակցության անդամներից մեկն իր անձնական շահերն է առաջ քաշում։ Գոնե քննարկում լիներ»։

Բանախոսը նաև ահազանգեց՝ այսօր ցորենի սերմացու չկա, որ գյուղացին ցանի։

«Մենք Արցախի ֆերմերներին մոտ 100 հեկտար սոխի սերմով օգնեցինք, բայց այդքանի համար մոտ 3000-4000 եվրո հարկ է մուծել գյուղացին։ Կարելի՞ ա։ Փոխարեն գյուղացուն սուբսիդավորեն, որ բերի ցանի, հարկում են։ Երբ մենք ցորեի սերմացուն հարկերից ազատեցինք, 20-30 %-ով ցանքատարածքներն ավելացան։ Իսկ հիմա գյուղացին վախենում է աշխատել, մտածում է՝ ավելի լավ է ցանեմ այնքան, ինչքան ինձ է պետք։ Նույնը կարտոֆիլի մասին կարող ենք ասել։ Հիմա ամեն ինչ անում ենք, որ էլիտար դասի 750 տոննա սերմ բերենք Հայաստան։ Ամեն ինչ անում են, որ սերմի գինը 27%-ով թանկանա»,- եզրափակեց խոսքը Բերբերյանը։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:15
Իսպանիայի իշխանությունները որոշել են չեղարկել «ոսկե վիզաները»
Իսպանիայի իշխանությունները որոշել են վերացնել «ոսկե վիզաները» 2025 թվականի ապրիլին։ Այս մասին է վկայում պետական պաշտոնական...
Աղբյուր` Panorama.am
12:46
Ծնելիության վաղաժամ մաhերի, ծերացման ցուցանիշների և միգրացիոն խնդիրներով պայմանավորված՝ ՀՀ կառավարությունը նախագիծ է առաջարկել
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութունը e-draft կայքում հանրային քննարկման է դրել «Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական...
Աղբյուր` Panorama.am
12:40
Սիրիայի պատմության դասագրքերից հանվել է «Օսմանյան օկnւպացիա» տերմինը
Սիրիայում Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումից հետո փոփոխություններ են կատարվել մի շարք ոլորտներում։ Դրանցից անմասն չի մնացել նաև կրթական...
Աղբյուր` Panorama.am
12:21
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնшմիներն են. Բագրատ Սրբազան
«2025-ը բազմաթիվ սպառնալիքների ժամանակաշրջան է մեզ համար՝ դատելով մինչև այժմ եղած թշնամական հայտարարություններից և այդ թշնամու պատգամները,...
Աղբյուր` Panorama.am
12:09
Սալահը հայտարարել է, որ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Լիվերպուլից»
«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը հայտարարել է մրցաշրջանի ավարտից հետո ակումբից հեռանալու մասին։ Եգիպտացին ասել է, որ իր առջև...
Աղբյուր` Panorama.am
11:41
Մեզ մարտահրավեր է նետված կառավարիչների մի փոքրիկ խմբակի կողմից. Բագրատ Սրբազան
«Մեր պայքարը, շարժումը չարի դեմ է, հակառակորդի դեմ է, կանգնելն է հակառակորդի դեմ, դուրս գալ հակառակորդի, չարիքի, ստի դեմ»,-...
Աղբյուր` Panorama.am
11:23
Լեհաստանում ֆերմերները բողոքի ցույց են անում
Նրանք վրդովված են առևտրի և բնապահպանության վերաբերյալ ԵՄ որոշումներից
Աղբյուր` Panorama.am
10:55
Փաշինյանը մանիպուլացնում է. 787.000-ը հյուրանոցի գրեթե մեկ գիշերվա ծախսն է. Աննա Հակոբյանի Իտալիա այցի ծախսերը շարունակում են գաղտնի պահել
Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել  Հռոմում իր և կնոջ հյուրանոցային համարից՝ նշելով, թե իբր...
Աղբյուր` Panorama.am
10:54
Զախարովան արձագանքել է Սիրիայում ռուսական ռազմաբազաները հանելու մասին Բերբոքի հայտարարությանը
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը պետք է քննարկի Գերմանիայում ամերիկյան բազաների ճակատագիրը, այլ ոչ թե խոսի Սիրիայում ռուսական...
Աղբյուր` Panorama.am
10:23
Փաշինյանը հերոսանալու սեփական թեզ է հնարել
«Սա է հերոսությունը առօրեականացնելու և առօրյան հերոսականացնելու իմ թեզը»
Աղբյուր` Panorama.am
10:16
070 կոդով անձնագրի հետ միաժամանակ պետք է ներկայացնեն նաև ժամանակավոր պաշտպանության վկայականը
Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականները անհրաժեշտ է փոխարինել նորով։ Այս մասին հայտնում են Միգրացիայի և քաղաքացիության...
Աղբյուր` Panorama.am
10:01
Le Figaro. Ֆրանսիացիների 60%-ը ցանկանում է, որ Մակրոնը հրաժարական տա
Ֆրանսիացիների կեսից ավելին ցանկանում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը լքի իր պաշտոնը։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, այս մասին են վկայում Le...
Աղբյուր` Panorama.am
09:49
Ճանապարհներին մեքենաներ են արգելափակվել
Հունվարի 3-ին ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի, Կոտայքի և Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են...
Աղբյուր` Panorama.am
09:45
Ժամանակին հայերը Նոր տարին դիմավորում էին ավելի զուսպ սեղաններով ու ավելի մեծ նշանակություն էին տալիս Սուրբ Ծննդյան խորհրդին
Ժամանակին հայկական ամանորյա սեղաններին Տարեհացը, ոսպը, սիսեռը, պասային կերակուրներն էին փոխարինում խոզի ազդրին, նրբաբլիթներին: Հայերը Նոր տարին...
Աղբյուր` Panorama.am
09:30
Թրամփը շնորհավորել է Ջոնսոնին՝ Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
«Ամերիկացիները չորս տարի սպասում էին «առողջ բանականության, ուժի և առաջնորդության», և այժմ նրանք կստանան այն»։
Աղբյուր` Panorama.am
09:06
Փարաքարի նախնական ընտրություններին կմասնակցի 6 թեկնածու, այդ թվում հրաժարական տված ղեկավարը
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում կայացված որոշմամբ Փարաքար խոշորացված համայնքի նախնական ընտրություններին...
Աղբյուր` Panorama.am
08:59
Հրդեհ Երևանում, այրվել է գույք, հատակ, առաստաղ
Հունվարի 4-ին, ժամը 00:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թախտաջյան փողոցի տներից մեկում հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
08:52
Միքայել Ռոստոմյանը լրացրել է միջազգային վարպետի նորմա
Միքայել Ռոստոմյանը «North American Open 2024» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրել է միջազգային վարպետի նորմա:...
Աղբյուր` Panorama.am
22:46
Էդմոն Մարուքյան. Իրականությունն այն է, որ անցյալ տարի մեր պետությունը կրել է զգալի կորուստներ
Հատուկ հանձնարարություններով հատուկ դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանը գրում է....
Աղբյուր` Panorama.am
21:39
Սարսափելի դեպք Արմավիրում. Կինը փորձել էր հղիությունն ընդհատել, ապա՝ խեղդել էր երեխային
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին
Աղբյուր` Panorama.am
21:26
Սարգիս Ադամյանը պայմանագիր է կնքել գերմանական մեկ այլ ակումբի հետ
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Քյոլնից» տեղափոխվել է Բունդեսլիգա-2-ը ներկայացնող մեկ այլ ակումբ` «Յան...
Աղբյուր` Panorama.am
21:22
Դանակահարություններ Աբովյան քաղաքի եկեղեցի հարևանությամբ
Ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 1-ին «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ մարմնական...
Աղբյուր` Panorama.am
19:35
Առաջին անգամ բռնցքամարտի մեր հավաքականները կունենան համակարգող մարզիչ
Մազչական նոր նշանակումներ են տեղի ունեցել  Հայաստանի բռնցքամարտի հավաքական թիմերում։ Ֆեդերացիայից հայտնում են, որ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:31
Երևանում թալանել են բեռնափոխադրումներ իրականացնող հայտնի ընկերություններից մեկը
Այսօր՝ հունվարի 3-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ...
Աղբյուր` Panorama.am
19:20
Լուկաշենկոն վստահ է՝ եվրոպացի դիտորդները Բելառուս են գնալու պատրաստի հայտարարություններով
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեռ չի որոշել՝ հրավիրե՞լ, թե՞ ոչ եվրոպացի դիտորդներին հունվարի 26-ին կայանալիք ընտրությունների ժամանակ։...
Աղբյուր` Panorama.am
19:05
Լեոն Սաբուան հեռանում է «Ուրարտու»-ից
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և հարձակվող Լեոն Սաբուան երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագիրը։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:57
Հաղթանակ թաղամասում կրակոցներ չէին, պայթուցիկներ էին. ՆԳՆ
33-ամյա տղամարդն ազատ է արձակվել
Աղբյուր` Panorama.am
18:48
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Անթալիա նահանգում տեղի է  ունեցել 4.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}