Իջևան-Երևան ավտոճանապարհին հայտնաբերվել է ապօրինի փայտանյութ տեղափոխող երեք ավտոտրանսպորտային միջոց
Իջևան-Երևան ավտոճանապարհի Դիլիջանի ոլորանների անշարժ պահակակետում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժնի և Ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացվող շուրջօրյա ծառայության ընթացքում ս.թ. մարտի 25-ին հայտնաբերվել է ապօրինի փայտանյութ տեղափոխող երեք ավտոտրանսպորտային միջոց: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Կատարվում է մասնագիտական ստուգում, հանգամանքները պարզվում են: