Ախալքալաքից թոքաբորբով հիվանդի մոտ կորոնավիրուս չի հաստատվել
Երեկ՝ կեսօրին, թոքաբորբով Ախալքալաքից Թբիլիսի տեղափոխված հիվանդի մոտ կորոնավիրուս չի հաստատվել: Նրա վիճակը նորմալ է։ Jnews-ի հաղորդմամբ, հիվանդը Թբիլիսիում թեստ է հանձնել, որի պատասխանը բասացական է եկել։
«Նրա վիճակը շատ լավ է, կորոնավիրուս չկա նրա մոտ, ինքը հիմա Ղուդուշաուրիի հիվանդանոցում է պառկած, թերապիայի բաժնում և երիկամներից է բուժվում»,- Jnews-ի հետ հեռախոսազրույցում ասել է Ախալքալաքի Հանրային առողջապահության կենտրոնի տնօրեն Ավետիք Տոնականյանը։
Մարտի 27-ին Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցի մենեջեր Ալեքսան Թորոյանն ասել էր. «Հիվանդի մոտ կորոնավարակի ոչ մի ախտանիշ չկա: Նա անմիջական կապ չի ունեցել այն մարդկանց հետ, ովքեր եկել են Հայաստանից կամ Հունաստանից, պարզապես բարևել է նրանց: Այս մարդիկ արդեն դուրս են եկել ինքնամեկուսացման պայմաններից, նրանք առողջ են: Պացիենտի վիճակը գոհացուցիչ է»:
Հարակից հրապարակումներ`
- Ախալքալաքը կստանա 5000 բժշկական դիմակ, ձեռնոց և խալաթ
- Ախալքալաքի բնակիչը հարկադրաբար տեղափոխվել է կարանտինային գոտի
- Ախալքալաքում 17 մարդ ինքնամեկուսացել է
- Ախալքալաքում կորոնավիրուսի կասկածելի դեպքեր չեն գրանցվել
- Ախալքալաքի դպրոցներում ախտահանման աշխատանքներ դեռ չեն իրականացվում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին