Ադրբեջանը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 150 անգամ
Մարտի 22-28-ն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 150 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1200 կրակոց: Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից։
ՊԲ առաջապահ զորամասերը հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 250 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1900 կրակոց:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում