Բոբ Դիլանը երգել է Քենեդու սպանության մասին
Ամերիկացի երգիչ Բոբ Դիլանը ութ տարում առաջին անգամ հանդես է եկել «Ամենակեղտոտ սպանությունը» («Murder Most Foul») երգով, որը նվիրված է ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդու սպանությանը։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, Դիլանի խոսքով, երգը թողարկված չի եղել, իսկ ձայնագրությունը որոշ ժամանակ առաջ է եղել։
«Ապահով եղեք, զգույշ եղեք և Աստված կարող է լինել ձեր կողքին»,- Թվիթերում գրել է Բոբ Դիլանը։
Սա Դիլանի՝ ութ տարվա ընդմիջումից հետո առաջին երաժշտական հաղորդագրությունն էր։ Երաժշտի վերջին ձայնասկավառակը՝ Tempset, թողարկվել էր 2012 թվականին։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան