Թաիլանդի ոստիկանները խափանել են երիտասարդների խնջույքը կարանտինի ժամանակ
Խնջույք ժանտախտի ժամանակ. Թաիլանդի հյուսիսում ոստիկանները խափանել են տեղի երիտասարդների՝ թմրամիջոցներով ու ալկոհոլով մասնավոր երեկույթը: Ձերբակալվել է 10 տղա և 12 աղջիկ, որոնք ի հեճուկս կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ իրավիճակի, լողավազանում երեկույթ էին կազմակերպել:
pattayapeople.ru- հաղորդմամբ, ոստիկանների այցի ժամանակ շատերը մերկ են եղել, հայտնաբերվել է ալկոհոլ, ծխախոտ, էքստազիի ու կետամինի տուփեր: Երիտասարդների միջին տարիքը 20-30 տարեկան է: Բոլոր բերման ենթարկվածներին մեղադրանք է առաջադրվելու արտակարգ դրության ժամանակ հասարակական կարգը խախտելու համար։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան