Իտալիայի նախագահը դիմել է ժողովրդին
Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան դիմել է իր ժողովրդին՝ կապված երկրում կորոնավիրուսի վարակի պատճառով ստեղծված իրավիճակի հետ։ Նա կոչ է արել գնահատել COVID-19-ի վտանգավորությունը, «քանի դեռ ուշ չէ»։
Գազետա.ռու-ի հաղորդմամբ, իր ելույթը քաղաքական գործիչը սկսել է նրանով, որ Իտալիան և աշխարհն ապրում են «պատմության մեջ տխուր էջ», իսկ մարդիկ «շատ բարձր գին են վճարում»։ Դրա պատճառը՝ կորոնավիրուսն է։
Մատարելլան հայտարարել է, որ երկրին նոր նախաձեռնություններ են անհրաժեշտ, որոնք կփոխարինեն վարակի դեմ պայքարի հին սխեմաներին։
«Ես հույս ունեմ, որ բոլորը գիտակցում են Եվրոպայի համար սպառնալիքի լրջությունը, քանի դեռ ուշ չէ»,- ասել է Իտալիայի նախագահը։
Նրա խոսքով, նույնիսկ նոր վարակների աճի նվազման փաստը չի կարող ուրախացնել Իտալիային, քանի որ ամեն օր գրանցվում են բազմաթիվ նոր հիվանդներ և մահեր:
Իտալիան Եվրոպայում առաջինն է կորոնավիրուսի տարածվածությամբ։ Երկրում գրանցված է կորոնավիրուսի վարակի 96 հազար դեպք, ավելի քան 9 հազար մարդ մահացել է։
Հարակից հրապարակումներ`
- Իտալիան գնահատում է կորոնավիրուսի առաջ բերած տնտեսական կորուստները
- Ճենովայի կամուրջը լուսավորվել է Իտալիայի դրոշի գույներով
- Կորոնավիրուս․ Ռուսաստանն օգնության է մեկնում Իտալիային
- Իտալիայում կորոնավիրուսից մահերի թիվն անցել է 5000-ը․ վերջին զարգացումները
- Իտալիայից. Տվյալները գրում եմ, որովհետև ուզում եմ իրականում պատկերացնենք ինչ է կատարվում ու դուք ՄՆԱՔ ՏԱՆԸ
- Իտալիա. Հիվանդանոցները չեն բավարարում
- Սիլվիո Բեռլուսկոնին 10 միլիոն եվրո է նվիրում Իտալիայում կորոնավիրուսի դեմ պայքարին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին