Մհրյան. Ոստիկանության կրթահամալիրում կորոնավիրուսի դեպք չկա
«Ոստիկանության կրթահամալիրում կորոնավիրուսի դեպք չկա: Ինչպես բոլոր ստորաբաժանումները, այնպես էլ կրթահամալիրը, բոլոր միջոցառումները, որոնք նախատեսված են այս շրջանակներում, իրականացնում է»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ աշխատանքներ են տարվում ոստիկանության ակադեմիայում վիրուսի կանխարգելման ուղղությամբ, տեղեկություններ կան, որ այնտեղ արդեն վարակման դեպք կա։
Նա նաև նշեց, որ եթե ոստիկաններն աշխատանքի չներկայանան, մի շարք խնդիրներ կապված վիրուսի համաճարակի հետ, ուղղակի հնարավոր չի լինի լուծել։
«Ոստիկանները չեն կարող աշխատանքի չներկայանալ։ Աշխատանքը ոստիկանների համար ծառայություն է։ Այո, հնարավոր է որոշակի դժվարություններ ծառայության ժամանակ, բայց դա ծառայություն է, կոչված ենք ծառայություն մատուցելու Հայաստանի քաղաքացիներին, որի համար երդում ենք տվել»,- ասաց փոխոստիկանապետը։