ՊՆ. Խաղաղապահ առաքելություններ իրականացնող զինծառայողներն առողջական խնդրահարույց հարցեր չունեն
«Մենք մշտական կապի մեջ ենք արտերկրում ծառայություն իրականացնող խաղաղապահ առաքելություն իրականացնող մեր զորախմբերի հետ, տիրապետում ենք իրադրությանը, ստանում ենք բավարար տեղեկատվություն»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Խաղաղապահ բրիգադի հրամանատար, գնդապետ Արտակ Տոնոյանը:
Նա նշեց, որ Հայաստանն Աֆղանստանում և Կոսովոյում առաքելությունն է իրականացնում «ՆԱՏՕ»-ի հետ համատեղ, ՄԱԿ-ի հովանու ներքո առաքելություն է իրականացվում Լիբանանում։
«Առողջական վիճակի, մասնավորապես այսօր բոլորիս անհանգստացնող կորոնավիրուսի հետ կապված որևէ խնդրահարույց հարցրեր չունենք, մշտական մեր հոգատարության ու հսկողության տակ է այն բոլոր տեղեկատվությունը, որ վերաբերում է զորախմբերին: Բոլոր կանխարագելիչ միջոցառումներն արվում են։ Այս պահին որևէ անհանգստության առիթ չունենք, նույնիսկ կոնտակտավորներ չունենք»,- ասաց Ա.Տոնոյանը։
Այնուհետև տեսակապի միջոցով կապ հաստատվեց Լիբանանում, Կոսովոյում, Աֆղանստանում խաղաղապահ առաքելություններ իրականացնող հայկական զորախմբերի ներկայացուցիչների հետ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ. Կորոնավիրուսով վարակված զինծառայողներն առողջական որևէ մտահոգիչ խնդիր չունեն
- ՊՆ. Այս պահին առաջնագծի զորամասերում որևէ դեպք չունենք արձանագրված
- ՊՆ. Եվս երկու զինծառայողի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս
- Դավիթ Տոնոյան. 3 զինծառայողի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին