Կորոնավիրուսի տևողությունն արտաքին մակերեսների վրա
Կորոնովիրուսը պատկանում է այն վիրուսների խմբին, որոնք առաջացնում են տարբեր հիվանդություններ՝ սովորական հարբուխից մինչև ծանր հիվանդություն։ Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը հայտարարել է համավարակ՝ պայմանավորված Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19)։
Վիրուսը տարածվում է մարդուց մարդ.
• Կորոնավիրուսային հիվանդությամբ COVID-19 հիվանդի հետ սերտ շփման արդյունքում
• Կորոնավիրուսային հիվանդությամբ COVID-19 հաստատված հիվանդի հազալու կամ փռշտալու հետևանքով առաջացած կաթիլի հետ շփման ուղիով, կամ
• Կորոնավիրուսային հիվանդությամբ COVID-19 հիվանդի հազալու կամ փռշտալու հետևանքով առաջացած կաթիլներով աղտոտված մակերեսներին կամ առարկաներին (օրինակ՝ դռան բռնակներ կամ սեղաններ) դիպչելու, այնուհետև՝ բերանին կամ դեմքին դիպչելու հետևանքով
Կորոնավիրուսի տևողությունն արտաքին մակերեսների վրա՝
ալյումին՝ 2-8 ժամ,
պողպատ՝ 48 ժամ,
փայտ՝ 4 օր,
ապակի՝ 4 օր,
թուղթ՝ 4-5 օր,
պլաստիկ՝ 5 օր,
վիրաբուժական ձեռոցներ՝ 8 ժամ։
Չվարակվելու համար մասնագիտական կառույցները կոչ են անում՝
• սահմանափակե'ք շփումները,
• հետևե'ք անձնական հիգիենային,
• հաճախակի լվացե'ք ձեռքերն օճառով` առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ և տուն մտնելուց հետո,
• հնարավորության սահմաններում նվազեցրե'ք հանրային տրանսպորտից օգտվելը,
• շփումների դեպքում պահպանե'ք առնվազն 1 մետր հեռավորություն,
• գրիպանման երևույթների առկայության դեպքում չզբաղվե'լ ինքնաբուժմամբ, տեղեկացնել բժշկին,
• եթե վերադարձել եք այնպիսի երկրներից, որտեղ համաճարակային իրավիճակը լարված է, ինքնամեկուսացե'ք 14 օր` կապ հաստատելով պոլիկլինիկայի Ձեր բժշկի հետ,
• պարբերաբար կատարեք ջերմաչափում` արդյունքների մասին տեղեկացնելով բժշկին,
Հիշեցնենք, որ մարտի 28-ի, ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 372 դեպք, որոնցից 28-ն` առողջացած, 1-ը` մահվան ելքով: Փաստացի բուժում է ստանում 343 պացիենտ: Բացասական արդյունք է արձանագրվել 2172 թեստավորման դեպքում:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ-ում կորոնավիրուսից մահացած 72-ամյա կնոջը կհուղարկավորեն փակ դագաղով՝ ըստ համաճարակաբանական ցուցումների. Tert.am
- 28.03.2020. Կորոնավիրուսի հիվանդացության 372 հաստատված դեպք կա
- Կորոնավիրուսի հաստատված դեպքերը` ըստ մարզերի
- ՊՆ. Եվս երկու զինծառայողի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս
- Արսեն Թորոսյանը հաստատեց՝ կորոնավիրուսով վարակված երկու ամսական երեխա կա
- ՀՀ-ում կորոնավիրուսից մահվան առաջին դեպքն է գրանցվել
- Նախարար. Վաղ է ասել, թե կորոնավիրուսն ինչ ազդեցություն կունենա պտղի վրա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան