Ամառային Օլիմպիական խաղերը պետք է անցկացվեն 2021 թվականի ամռանը
Տոկիոյի ամառային օլիմպիական և պարաօլիմպիկ խաղերի կազմկոմիտեն կարծում է, որ մրցույթը պետք է անցկացվի հաջորդ տարվա հունիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում տալով կազմկոմիտեի նախագահ Յոշիրո Մորիին։
«Կարծում եմ, որ ճիշտ կլինի մտածել հունիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածի մասին: Հուսով եմ, որ հաջորդ շաբաթ մենք կկարողանանք հստակ որոշում ընդունել այս հարցում», - ասել է Մորին:
Մարտի 24-ին Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) որոշեց Տոկիոյում անցկացվելիք Օլիմպիական խաղերը հետաձգել մինչև 2021 թվական։ Ի սկզբանե մրցումները նախատեսված էր անցկացնել 2020 թվականի հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը։
Խաղերը պետք է անցկացվեն ոչ ուշ, քան 2021 թվականի ամառը: Ըստ Կիոդոյի, խաղերի անցկացման ժամկետները պետք է որոշվեն երեք շաբաթվա ընթացքում:
Հարակից հրապարակումներ`
- Տոկիոյի օլիմպիական խաղերը մեկ տարով հետաձգելու որոշումը ողջունել է առաջատար քսանյակը
- Տոկիոյի օլիմպիական խաղերը կարող են հետաձգվել մեկ կամ երկու տարով
- Ամառային օլիմպիական խաղերը կարող են անցկացվել առանց հանդիսատեսի
- Ճապոնիան ընտրել է 2020 թվականի ամառային օլիմպիական խաղերի կարգախոսը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան