Beeline-ն աջակցում է Հայաստանում հեռավար ուսուցման զարգացմանը
Արձագանքելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջարկին՝ Beeline-ը նույնպես աջակցում է Հայաստանում հեռավար ուսուցման գործընթացին:
Beeline-ի լրատվական ծառայությունից հայտնում են, որ մարտի 29-ից սկսած ԿԳՄՍՆ-իպատրաստած դասընթացների բոլոր տեսանյութերը հասանելի կլինեն BeeTV հավելվածի «Տեսադարան» բաժնում:Բացի այդ, նույն հարթակի միջոցով աշակերտներին կներկայացվի նաև Հանրային հեռուստատեսության հեռարձակումը catch-up հնարավորությամբ, որպեսզի երեխաները կարողանան դիտել տեսանյութերը ցանկացած ժամի և բաց չթողնենորևէ դասընթաց: Այս ամենը հասանելի կլինի Հայաստանի Հանրապետության ամբողջ բնակչության համար բացարձակ անվճար:
«Թվային կրթության աջակցությունը Beeline-ի կորպորատիվ պատասխանատվության հիմնական ուղղություններից է: Հաշվի առնելով մեր ցանցի և ինտերնետի լայն հասանելիությունը, հատկապես մարզերում, մեզ համար շատ կարևոր է կրթության ոլորտում այս ներդրումը, որը կօգնի հնարավորինս շատ երեխաներիայս օրերին ստանալու հիմնարար գիտելիքներ», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Դասընթացների բոլոր տեսանյութերից օգտվելու համար անհրաժեշտ է՝
Բեռնել BeeTV բջջային հավելվածը Android կամ IOS համակարգերի համար, լրացնել բջջային հեռախոսահամարը «Մուտքանուն» բաժնում և 2020 կոդը «Գաղտնաբառ» բաժնում: Հավելվածից կարող են օգտվել ցանկացած օպերատորի բաժանորդները:
BeeTV գործող բաժանորդների համար դասընթացները հասանելի կլինեն «Տեսադարան» բաժնում առանց լրացուցիչ գրանցման: Beeline բաժանորդները, անկախ սակագնային փաթեթից, կարող են օգտվել հավելվածից առանց բջջային ինտերնետի սպառման:
Հարակից հրապարակումներ`
- Beeline-ն աջակցում է ԱՆ կամավորներին
- Պարետի որոշման հետ կապված ժամանակավորապես դադարեցվում է Beeline-ի բոլոր սպասարկման գրասենյակների աշխատանքը
- Beeline-ի շարժական կապի բաժանորդները կարող են անվճար օգտվել մի շարք պետական կայքերից
- Beeline-ի հատուկ սակագներ ռոումինգում
- Կորոնավիրուսի հետ կապված Beeline-ը փակում է իր բոլոր գրասենյակները և երկարաձգում է վճարումները
- Beeline-ի բաժանորդները կարող են անվճար խորհրդատվություն ստանալ կորոնավիրուսի վերաբերյալ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան