Հայաստանի Ազգային պատկերասրահը միացել է միջազգային նախաձեռնությանը
Ամբողջ աշխարհում հարյուրավոր թանգարաններ ծաղկեփնջեր պատկերող արվեստի գործեր ու աջակցություն արտահայտող հաղորդագրություններ են ուղարկում միմյանց՝ սեր տարածելով այս դժվար ժամանակներում:
Նախաձեռնությանը միացել է 365 թանգարան, ինչպիսիք են Մետրոպոլիտեն թանգարանը, Գուգենհայմի թանգարանը, Կուպեր Հյուիթի Դիզայնի Սմիթսոնյան թանգարանը, Ֆրիկի հավաքածուն, MassArt թանգարանը, Սմիթսոնյան թանգարանը, Ֆիլդի Բնության թանգարանը և Ժամանակակից արվեստի թանգարանը (Չիկագո):
Այդ ակցիային միացել է նաև Հայաստանի Ազգային պատկերասրահը Հարություն Կալենցի «Ոսկե ծաղիկներ»-ով ու հետևյալ գրությամբ. Սիրով ուղարկում ենք Ձեզ այս ծաղիկները: Հուսով ենք այն կլուսավորի Ձեր օրն այս դժվար ժամանակներում»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան