«OneWeb»-ը հայտնել է սնանկացման մասին
«Վոստոչնի» և «Բայկոնուր» արբանյակները տիեզերք արձակող բրիտանական «OneWeb» ընկերությունը, սկանկացել է, փոխանցում է ria.ru-ն։
«Ընկերությունը և նրա վերահսկողության տակ գտնվող որոշ դուստր ձեռնարկություններ ինքնակամ դիմել են սնանկության՝ Նյու Յորքի Հարավային շրջանի սնանկության օրենսգրքի 11-րդ գլխի համաձայն», - ասվում է ընկերության տարածած հայտարարության մեջ:
Ինչպես նշել են ընկերությունից, տարեսկզբից «OneWeb»-ը զբաղվել է ներդրումների ներգրավմամբ: Ընկերությունը մոտ ապագայում պետք է ֆինանսավորում ստանար, սակայն անհրաժեշտ միջոցների ստացումը խոչընդոտվել է COVID-19-ի տարածման պատճառով։
«OneWeb»- ը պլանավորել էր ստեղծել արբանյակների համաստեղություն, որը կապահովի լայնաշերտ ինտերնետ հասանելիություն ամբողջ աշխարհի օգտատերերի համար ՝ Երկրի մակերևույթի ամբողջ ծածկույթով մեկ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան