Հայաստանի հավաքականի բռնցքամարտիկի մոտ հաստատվել է կորոնավիրուս
Լոնդոնից վերադարձած բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարին մասնակցած Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամներից մեկի մոտ հաստատվել է կորոնավիրուս։
«Լոնդոնից վերադարձած պատվիրակության բոլոր անդամները գտնվում են բժիշկների անմիջական հսկողության ներքո: Կորոնավիրուս է հայտնաբերվել Հայաստանի պատվիրակության հետ Լոնդոն մեկնած, բայց պատվիրակության անդամ չհանդիսացող եւ ֆեդերացիայի կողմից չհաստատված անձանց մոտ:
Ավելի ուշ պարզ է դարձել, որ վարակված կա նաև հավաքական թիմում»,- հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
Լոնդոնում տեղի ունեցած բռնցքամարտի միջազգային վարկանիշային մրցաշարին Հայաստանի մարզիկներից Կորյուն Սողոմոնյանը / 52 կգ / դարձել է Տոկիոյի օլիմպիական խաղերի հայաստանցի առայժմ չորրորդ մասնակիցը։
Հարակից հրապարակումներ`
- 28.03.2020. Կորոնավիրուսի հիվանդացության 372 հաստատված դեպք կա
- Լոնդոնում գտնվող հայ բռնցքամարտիկները չգիտեն՝ երբ և ինչ չվերթով են վերադառնալու Երևան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին