ՊՆ. Կորոնավիրուսով վարակված զինծառայողներն առողջական որևէ մտահոգիչ խնդիր չունեն
Հայաստանում կորոնավիրուսով վարակված հինգ զինծառայողների ինքնազգացողությունը լավ է, առողջական որևէ մտահոգիչ խնդիր չունեն։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«Միայն մեկն ունի թույլ ջերմություն, մյուս չորս զինծառայողների մոտ կորոնավիրուսի բացարձակ որևէ ախտանշան չկա։ Տվյալ պահին թոքաբորբ չունենք»,- նշեց նա։
Շ.Ստեփանյանն ասաց, որ մեկուսացված զինծառայողներն իրենց լավ են զգում, որևէ մեկի մոտ ախտանշան չկա, նոր թեստավորումներ չեն իրականացրել։
Հիշեցնենք, որ ՊՆ հայտարարել է 5 զինծառայողի՝ կորոնավիրուսով վարակված լինելու մասին։ Հաստատված դեպքերը փոխկապակցված են տվյալ զորամասում գրանցված առաջնակի դեպքի հետ։ Նրանց հետ սերտ շփում ունեցած զինծառայողները մեկուսացված են հատուկ առանձնացված տարածքում։
«Մեկուսացված զինծառայողները մարտական խնդիրներում չներգրավված զորամասի անձնակազմից են, այս պահին որևէ դեպք չունենք արձանագրված առաջնագծի զորամասերում, իրավիճակը վերահսկվում է»,- ասելի վաղ ասել էր Շուշան Ստեփանյանը։
Հարակից հրապարակումներ`
- 28.03.2020. Կորոնավիրուսի հիվանդացության 372 հաստատված դեպք կա
- ՊՆ. Այս պահին առաջնագծի զորամասերում որևէ դեպք չունենք արձանագրված
- ՊՆ. Եվս երկու զինծառայողի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս
- Դավիթ Տոնոյան. 3 զինծառայողի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները