Հռոմի պապն աղոթել է դատարկ հրապարակում
Հռոմի Ֆրանցիսկոս պապը երեկ սուրբ Պետրոսի հրապարակում, անսովոր պայմաններում՝ առանց մարդկանց մասնակցության, աղոթել է մարդկության համար, որը «այսքան խոցելի է» կորոնավիրուսի պանդեմիայի հանդեպ. նա աղերսել է աղետի վերանա։ Այս մասին գրում է Եվրանյուզը։
Պապը COVID-19-ը համեմատել է «փոթորկի հետ, որը պոկում է է մարդկանց ինքնաբավության պատրանքները, ամեն ինչ վերահսկելու նրանց ունակությունը»։
«Մենք հասկացանք, որ նույն նավում ենք և այժմ պետք է միասին թիավարենք, բայց բոլորս էլ ունենք աջակցության ու իրար մխիթարելու կարիք»,- ասել է Հռոմի պապը։
Հարակից հրապարակումներ`
- Իտալիայի նախագահը դիմել է ժողովրդին
- Վատիկանում կիրակնօրյա քարոզն իրականացվել է տեսահեռարձակմամբ
- Վատիկանում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը
- Հռոմի պապի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել