Բռնցքամարտի ֆեդերացիաների հակասող հայտարարությունները
Այսօր Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հայտարարություն էր տարածել, որի համաձայն. «Լոնդոնից վերադարձած պատվիրակության բոլոր անդամները գտնվում են բժիշկների անմիջական հսկողության ներքո: Կորոնավիրուս է հայտնաբերվել Հայաստանի պատվիրակության հետ Լոնդոն մեկնած, բայց պատվիրակության անդամ չհանդիսացող և ֆեդերացիայի կողմից չհաստատված անձանց մոտ: Ավելի ուշ պարզ է դարձել, որ վարակված կա նաև հավաքական թիմում»։
Այժմ այս գրառումը ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջից հեռացված է։ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի խոսնակ Երվանդ Հակոբյանը «Հետքի» հետ զրույցում ասել է, որ նյութը հեռացվել է պարետատան պահանջով:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի հայտարարությանը հաջորդել է Բռնցքամարտի Հայկական Ազգային Ֆեդերացիայի ֆեյսբուքյան գրառումը, որում ասված է. «Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ոչ միայն անթույլատրելի տեղեկատվություն է տարածել կորոնավիրուսի հետ կապված, այլև շարունակում է ապատեղեկատվությունների շարանը և չի վարանում անգամ աշխարհը փոթորկած ու բազմաթիվ մարդկանց մահվան պատճառ դարձած վարակը օգտագործել իր ապատեղեկատվությունների հիմքում: news.am-ին և topsports.am-ին տված պատասխանում ֆեդերացիան հերթական սուտ տեղեկությունն է տարածել, որ իբր բռնցքամարտի Հայաստանի պատվիրակության հետ Լոնդոն են մեկնել պատվիրակության անդամ չհանդիսացող մարդիկ:
Պաշտոնապես հայտարարում ենք, որ բռնցքամարտի Հայաստանի պատվիրակության հետ, պատվիրակության անդամ չհանդիսացող ոչ մի անձ մրցավայր չի մեկնել: Հայաստանի պատվիրակության կազմում եղել են 10 բռնցքամարտիկ, 2 մարզիչ, 1 բժիշկ և Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը: Ի դեպ, hենց ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի ու ՀԱՕԿ-ի կողմից տրված համատեղ հայտով է Հայաստանի պատվիրակությունը մասնակցել վարկանիշային մրցաշարին:
Արթուր Գևորգյանի գլխավորած ֆեդերացիան որևէ կապ չի ունեցել Լոնդոն մեկնած պատվիրակության հետ, ուստի ՀԲՖ-ն ոչ բարոյական, ոչ էլ իրավական տեսակետից իրավունք չունի հայտարարություն տարածել Լոնդոն մեկնած բռնցքամարտի պատվիրակության վերաբերյալ, առավել ևս, եթե նման հայտարարություններն արգելվում են ՀՀ օրենքով»:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի հավաքականի բռնցքամարտիկի մոտ հաստատվել է կորոնավիրուս
- 28.03.2020. Կորոնավիրուսի հիվանդացության 372 հաստատված դեպք կա
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան