«Յուվենտուսի» ֆուտբոլիստները համաձայնվել են աշխատավարձի իջեցմանը
Իտալական «Յուվենտուս» ակումբի խաղացողները համաձայնվել են աշխատավարձի իջեցմանը ակումբի աշխատակիցների օգտին։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, այդ միջոցառումը կօգնի ակումբին թեթևացնել ֆինանսական բեռը կորոնավիրուսի համաճարակի շրջանակում։
Կոչով իր ընկերներին էր դիմել «Յուվենտուսի» ավագ Ջորջո Կելինին։ Գաղափարին աջակցել են ակումբի ղեկավարությունը, ինչպես նաև Կրիշտիանու Ռոնալդուն, Բուֆոնը, Լեոնարդո Բոնուչին և այլ խաղացողներ:
Ռոնալդուի աշխատավարձը կնվազի 4 միլիոն եվրոյով։ Նախկինում նա ստանում էր տարեական 31 միլիոն եվրո։
Հարակից հրապարակումներ`
- «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան խոսել է կորոնավիրուսի ծանր ընթացի մասին. lenta.ru
- «Յուվենտուսի» երկու ֆուտբոլիստներ լքել են Իտալիան. gazeta.ru
- Ոստիկանությունը թույլ չի տվել «Յուվենտուսի» խաղացողին հեռանալ Իտալիայից
- «Յուվենտուսը» հրաժարվել է երկրպագուներին վերադարձնել «Ինտերի» հետ փակ խաղի տոմսերի գումարը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա