ԱՆ. Կորոնավիրուսով վարակված 2 քաղաքացու վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 2-ինը՝ ծանր
«Ժամը 19։30-ի դրությամբ ինֆեկցիոն հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում բժշկական օգնություն և սպասարկում է ստանում թոքաբորբով 13 պացիենտ, որոնցից 2-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր (ինտուբացված են)։ 2 պացիենտ ծանր են (հարաբերական կայուն), մնացած 9-ը՝ կայուն ծանր»,- տեղեկացրել է ՀՀ առոջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
Նա նշել է, որ հիվանդանոցում բուժվող 2 քաղաքացու մոտ կորոնավիրուսային հիվանդության կրկնակի թեստի արդյունքները եղել են բացասական, նրանք դուրս են գրվել։ Գումարային առողջացածների թիվը դարձավ՝ 30։
Հիշեցնենք, որ մարտի 28-ի, ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 372 դեպք, որոնցից 28-ն` առողջացած, 1-ը` մահվան ելքով: Փաստացի բուժում է ստանում 343 պացիենտ: Բացասական արդյունք է արձանագրվել 1837 թեստավորման դեպքում:
Հարակից հրապարակումներ`
- Առայսօր Արցախում կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել
- Կորոնավիրուսի տևողությունն արտաքին մակերեսների վրա
- ՀՀ-ում կորոնավիրուսից մահացած 72-ամյա կնոջը կհուղարկավորեն փակ դագաղով՝ ըստ համաճարակաբանական ցուցումների. Tert.am
- 28.03.2020. Կորոնավիրուսի հիվանդացության 372 հաստատված դեպք կա
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին