ԱՄՆ-ում վաճառվել է գրեթե ամբողջ ոսկին
ԱՄՆ ներդորղներն ու բանկիրները բախվել են երկրում ոսկու սակավության հետ, երբ դիլերները վաճառել են բոլոր ձուլակտոները և կորոնավիրուսի տարածման ֆոնին հայտարարել ժամանակավոր փակման մասին:
News.ru-ն, հղում անելով Wall Street Journal-ին, գրում է, որ Լոնդոնում բանկիրները վարձակալում են մասնավոր ինքնաթիռներ կամ փորձում են գտնել ռազմական բեռնատար ինքնաթիռներ, որպեսզի իրենց ձուլակտորները հասցնեն Նյու Յորքի բորսաներ: Ուոլլ-Սթրիթի բանկիրները մտքում պահում են օգնությունը Մեծ Բրիտանիայից և արդեն դիմել են Կանադայի գործընկերներին:
Մարտի 24-ին ոսկու գինն աճել էր 7,2 տոկոսով՝ մինչև 1679,7 դոլար ունցիայի համար, իսկ պիկը կազմել էր 1698 դոլար: Արծաթի գինը աճել էր 6,8 տոկոսով՝ ունցիայի դիմաց 14,16 դոլար: