Մեծ Բրիտանիայում աճել է տպագիր գրքի վաճառքը
Մեծ Բրիտանիայում մեկ շաբաթում՝ կորոնավիրուսի տարածման պայմաններում, 35 տոկոսով ավելացել է տպագիր գրքի վաճառքը։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, հիմնականում ավելացել են դասական և ժամանակակից վեպերի վաճառքը։
COVID-19 վարակի տարածման վտանգից ելնելով՝ Waterstones խոշոր գրախանութային ցանցը հայտարարել է մարտի 22-ից իր խանութների փակման մասին։ Դրանից հետ, ցանցի առցանց խանութներում վաճառքն աճել է մեկ երրորդով:
Waterstones-ի տվյալներով, դասական ստեղծագործություններից մեծ տարածում ունեն Գաբրիել Գարսիա Մարկեսի «Հարյուր տարվա մենություն», «Սերը ժանտախտի օրերին», Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի «Մեծն Գեթսբի» վեպերը։
Բրիտանացի ընթերցողների շրջանում ժամանակակից վեպերից առաջատարներն են Հիլարի Մանթելի «Հայելի և լույս», Դևիդ Ֆոստեր Ուոլասի «Անվերջ կատակ» և այլ վեպեր։
Հարակից հրապարակումներ`
- Մեծ Բրիտանիայի վարչապետը վարակվել է կորոնավիրուսով
- Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
- Բրիտանացի բժիշկներ. Հոտի հանկարծակի կորուստը կարող է լինել կորոնավիրուսի ախտանիշ
- Բրիտանիայում թոշակում գտնվող բժիշկներին խնդրել են վերադառնալ աշխատանքի
- Կորոնավիրուսի պատճառով Բրիտանիան պատրաստ է բանակը դուրս բերել փողոց
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա