Իսպանիայում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 832 մարդ. Ria.ru
Վերջին 24 ժամվա ընթացքում Իսպանիայում կորոնավիրուսից մահերի թիվը հասել է 832-ի, ընդհանուր առմամբ հիվանդությունից մահացել է 5690 մարդ, փոխանցում է ria.ru-ն։
Օրվա ընթացքում վարակի նոր 8189 դեպք է գրանցվել, մինչ օրս երկրում գրանցվել է հիվանդացության 72.284 դեպք։ Վարակվածներից 4,5 հազարը լուրջ վիճակում է, վերականգնվել է 12.3 հազար քաղաքացի։
Նշվում է, որ Մադրիդում հայտնաբերվել է COVID-19- ի 21,5 հազար դեպք, մահացել է 2,8 հազար հոգի։ Կատալոնիայում հայտնաբերվել է 14.3 դեպք, մահացել են ավելի քան հազար հիվանդներ:
Հարակից հրապարակումներ`
- Իսպանիայի փոխվարչապետը տանը բուժվելու է COVID-19-ի դեմ
- Կորոնավիրուս. Իսպանիան ևս գերազանցեց Չինաստանին` COVID-19-ի մահվան ընդհանուր թվով
- Իսպանիայում բժշկական դիմակների պահանջարկը աճել է 8000%-ով