Իրանում գրանցվել է կորոնավիրուսի 3076 նոր դեպք. ria.ru
Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի հաստատված 3076 դեպք, հիվանդների ընդհանուր թիվը 35 408 է, փոխանցում է ria.ru-ն՝ մեջբերելով Իրանի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Կիանուշ Ջահանպուրի խոսքը։
«IRINN» հեռուստաալիքի եթերում նա հաղորդել է, որ մեկ օրվա ընթացքում մահացել է 139 մարդ։ Փետրվարի 19-ից մինչ օրս հիվանդությունից մահացել է 2,517 մարդ:
Ըստ Ջահանպուրի, հիվանդությունը հաղթահարել է 11.679 մարդ:
Իրանի իշխանությունները մատնանշել են կորոնավիրուսի տարածման հնարավոր «երկրորդ ալիքը», այս առումով նրանք որոշել են սահմանափակել միջքաղաքային ճանապարհորդությունները երկրում՝ բացառությամբ տրանսպորտի, իրավապահների, շտապօգնության և հրշեջներ մեքենաների։
Հարակից հրապարակումներ`
- Իրանում կորոնավիրուսի համար թեստավորվել է ավելի քան 50 միլիոն մարդ․ Irna
- Իրանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսային վարակների և մահվան դեպքերի ռեկորդային քանակ․Gazeta
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա